Հավաստի լուրեր

Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում | «Սամվել Վարդանյանի դшժшն խnշտшնգnւմը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե | Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ․ Ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թшղnւմ ենք գնացել, հшնգուցյալի տուն Նիկոլն էր գնացել. nuկեպшրցիներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպարցին զգոնությունը չի կորցնում երբեք, բայց տրամադրություններս փոխվել է. ոսկեպարցի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հարցեր էր տալու Սուրեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպшրի և Բերքшբերի եռանկյունիներն են առաջարկում փոխանակել. Մախսուդյան | ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը | 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ uեքunւшլ բնnւյթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել և uպшնել | Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Նազելի Բաղդասարյան | ՈՒՂԻՂ. Հրшտшպ եթեր Ոսկեպարից. ի՞նչ է ասել Փաշինյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն անվտանգության շքախմբով հեռանում է Տավուշից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը | Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռnւu խшղшղшպшhների վաղաժամկետ դուրսբերման մասին

Լրահոս

Զարմանքն էլ ունի եզրագիծ…

Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանը գրում է․

Զարմանքն էլ ունի եզրագիծ…

Ժամ առ ժամ սենսացիոն դեպքեր ու պարադոքսալ իրադարձություններ են բացահայտվում:
Բացահայտողն էլ՝ Իլհամ Ալիևն է…
ՀՀ գործող իշխանությունների սեզամի, պանդորայի արկղի բացումն ու քաղաքական մերկացումը վերապահված է նրան:
Եթե երկու օր առաջ վերջինս բացահայտեց,
որ հայկական կողմից շուրջ 6 միլիարդ դոլարի զինտեխնիկա, զենք ու զինամթերք է առգրավել 44-օրյա պատերազմից և «Հատուկ օպերացիայի» ավարտից հետո, որով նաև փարատեց այն կարծիքը, թե բանակը զինված չի եղել, զինվորն էլ զենք չի ունեցել, ապա այսօր հայտարարեց, որ 2018-ին Հայաստանի նոր կառավարությունից ստացել է հավաստիացումներ, որ «տարածքները կվերադարձվեն»։
Խոսեց նաև իր կողմից Արցախի դեմ սանձազերծած ցեղասպան գործողությունների պատճառի մասին:
Եթե մինչ այս, հիմնական պատճառը ՀՀ վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր, որով վերջնականապես փակուղի մտավ ողջ բանակցային գործընթացը, ապա ի հավելումն սրա, Ալիևն այսօր պետք է ասի.
«Սեպտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետի՝ անկախության կապակցությամբ շնորհավորական նամակը Ղարաբաղի «անջատողական ռեժիմին» մեծ ու վատ անակնկալ էր մեզ համար, քանի որ նույն Հայաստանի վարչապետը 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ հրապարակավ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մի քանի անգամ կրկնեց, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ»:
Հետևաբար՝ այդ փաստերն իրենց հերթին և այն, որ Արցախում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի անցկացնելու պարագայում մենք զգուշացրել էինք հետևանքների մասին, կայացվեց որոշում՝ ռազմական ճանապարհով վերջնականապես լուծել Արցախի հիմնախնդիրը»:
Սա էլ հո մենք չենք ասում, կիրթ ու կուլտուրական Ալիևն է ասում…
Հասկանալի է, որ այս հանգամանքներն էլ չլինեին, միևնույն է՝ Ալիևի համար հազար ու մի այլ պատճառ ու պատրվակ կգտնվեր անելու այն, ինչ նա արեց:
Ամեն դեպքում Ալիևն իր անելիքն անելու էր, մանավանդ, երբ դրա «դաբրոն» տրված էր, կոնսենսուսն էլ՝ ստացած…
Իհարկե, ոչ նման սցենարով, առավել ևս նման վերջնարդյունքով…
Նման տխուր ու անդառնալի վերջնարդյունքի արձանագրումը բացառապես ներկայիս իշխանությունների «մենաշնորհն է»…
Անգամ Ալիևն է զարմացած նման «բինգո-վերջնարդյունքի», ճոխ նվիրատվության ու ձեռբերումների համար, չնայած, որ դեռևս չի կարող ամբողջությամբ այն մարսել…
Էրդողանն էլ վերջերս մի «թեթև» բացահայտում էր արել՝ ասելով, որ «Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի կողմից իրականացվելիք «հատուկ հակաահաբեկչական օպերացիայի» մասին»:
Ինչևէ, ժամանակը հետ չես բերի, ճակատագրական սխալներն էլ չես ուղղի:
Փաստերի, իրողությունների ու ստեղծված ստատուս քվոի հետ էլ ստիպված ենք առայժմ առերեսվել:
Ինքնախաբեությամբ չզբաղվելու համար էլ պետք է գիտակցենք, որ Արցախի ողջ տարածքը կրկին միլիտարիզացվում է, Բերձորի ու Քարվաճառի շրջանը՝ ֆորպոստի վերածվում, հետևաբար՝ տարածքները հետ վերադարձնելու հավանականությունն էլ օրեցօր կրճատվում է:
(Ի դեպ, միայն 2023 թվականին Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության ծախսերը ավելացրել է 19,6%-ով.
2023 թվականին այդ նպատակների համար հատկացվել է մոտ 5,9 մլրդ մանաթ (մոտ 3,5 մլրդ դոլար)։
2024 թվականին նախատեսված է այս թիվը կրկնապատկել):
Մանավանդ, երբ երկիրը շարունակում են ղեկավարել մարդիկ, որոնք ոչ մի պահանջ չունեն, օկուպացված տարածքները վերադարձնելու ո՛չ կամք և ո՛չ էլ նպատակ ունեն, ընդհակառակը՝ փորձում են սեփական ժողովրդին համոզել ու նոր զիջումների համար նրանցից «դաբրո» կորզել…
Վերջիններիս համար հիմա էլ է ակտուալ՝ «տանք պրծնենք, խախանդ ապրենք», «այսինչը տանք, որ այսինչը պահենք» սկզբունքները…
Այնպես, ինչպես Արցախը տվեցին, բայց այդպես էլ խաղաղ չապրեցինք:
Գուցե «անկլավներն» ու գյուղերը, Սյունիքով էլ պահանջված միջանցքը պետք է տան, որ իրոք հանգիստ ապրենք…
Բա իհարկե…
Օրը գա, դա էլ կանեն, պատճառն էլ կհիմնավորեն…
Ի դեպ չզարմանաք, երբ լսեք, որ ՀՀ գործող իշխանությունները հայտարարեն միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից ու հայցերից հրաժարման մասին:
Այսկերպ Հայաստանը վերջնականապես «կլվա Ադրբեջանի արյունոտ ձեռքերը»…
Հասարակությանը համոզելու անգամ կարիք չկա, որովհետև արդեն ասվել է՝ կամ պետք է շարժվենք Ադրբեջանի օրակարգով ու Ալիևի քմահաճույքներն ու պահանջները բավարարելով կամ կստանանք նոր պատերազմ…
Դե ժողովուրդն էլ հոգնել է պատերազմներից:
Մի մասը քաղաքականությամբ չի զբաղվում ու մեծ հաշվով «թքած ունի», թե ինչ է կատարվում, մի մասի համար հայրենիքը սկսվում ու ավարտվում է իր «քուչում ու պադյեզդում», մի մասի համար՝ կարևորը օրվա հացը կա, յոլա ենք գնում:
Դե իսկ հող-հայրենիքի արժեքն իմացող ու այն անձնվիրաբար պաշտպանող, իրենց կյանքը զոհաբերողների թվաքանակն էլ մատերի վրա է հաշվվում:
Ընդ որում, այդպիսի մարդիկ այս իշխանությունների օրոք չեն կռվելու, որովհետև ուղղակի մսացու-մատաղացու են դառնալու, գերի են ընկնելու կամ ուղղակի իրենց չուզելով, բայց իրենց ձեռքով հող են հանձնելու…
Սա է այսօրվա մեր դառը իրականությունը, սա է այսօր մեր ազգի դիմագիծը…
Ի դեպ, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հերթական անգամ պաշտոնապես զգուշացնում են Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգի մասին․
Եթե ՌԴ-ն առայժմ սահմանափակվում է իր քաղաքացիներին զգուշացնելով չայցելել Հայաստանի հարավ, ապա ԱՄՆ-ի ազգային հետախուզության գրասենյակն իր ամենամյա զեկույցում հայտարարել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վտանգի մասին։
Զեկույցում ասվում է՝ «Անցումը ԼՂ կառավարումն էթնիկ հայերից ադրբեջանցիներին և Ադրբեջանի կողմից ցամաքային միջանցքին դեպի իր էքսկլավին կապող պահանջը կբարձրացնի զինված առճակատման վտանգը»
Չենք զարմանում, որովհետև այդ վտանգն իրոք կա և դա նորություն չէ:
Չենք զարմանա, երբ պարզվեն նոր հանգամանքներ ու ջրի երես դուրս գան հետկուլիսային որոշ պայմանավորվածություններ …
Միևնույն է, արդեն վաղուց հատվել է ապշելու, զարմանքի ու հիասթափության սահմանագիծը, ժողովուրդն էլ մեծ հաշվով այս ամենը լուռ հանդուրժում է:
Այնպես որ, «համայնքը զորավոր է»…
Կարևորը՝ «հպարտ ու դուխով քաղաքացին» գոհ մնա:
Մանավանդ հիմա, երբ «Հայաստանը Եվրոպա է ու վերջ»…

Facebook
Twitter

Կարդացեք նաև