Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԻՆչու՞ են իշխանությունները խոչընդոտել, որ ՊՊԾ գնդի գործով դատապարտված Բիլյանի մասով բողոքը ՄԻԵԴ-ը քննի | Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտի քաղաքապետից վրեժ են լուծում՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի վրաններն ապամոտաժելու համար | Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ոտանի տղու վրա խի ես կրակել, արա. քաղաքացին` Աբովյանի ոստիկանապետին | Կապանի հրաձգարանի հարակից տարածքում 64-ամյա քաղաքացի է մահացել. ՆԳՆ | Դեպքը արձանագրվել է հրաձգարանի հարևան տարածքում, զոհը քաղաքացիական անձ է․ՊՆ | Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՊՆ-ին պատկանող հրաձգարանի հարևանությամբ. կա զոհ | Խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. Ալիև | Նոր տեղեկություններ՝ Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման դեպքից. 6 անձ ձերբակալվել է | Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ ՝ Իրանը. Աշոտյան | Ողբերգական դեպք Կոտայքում․ կա 1 զոհ, 2 վիրավոր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել | Կոտայքում խնջույքի ժամանակ ծեծել են Գառնիի և Աբովյանի ոստիկանապետներին | Քարվաճառում ականներ են պայթել․ երեք ադրբեջանցի է վիրավորվել

Լրահոս

ՖՈՏԱՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգիշտի Քյարամյանը մասնակցել է ՔԿ հերթական քննչական բաժնի վերանորոգված վարչական տարածքի բացման արարողությանը

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ, 2024թ․ մարտի 18-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի Խանջյան 43 հասցեում տեղակայված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի նոր վարչական տարածքի բացման արարողությունը։

Արգիշտի Քյարամյանը արարողության մյուս մասնակիցների հետ շրջել է հիմնովին վերանորոգված տարածքում, ծանոթացել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև՝ քննչական բաժնի աջակցող ստորաբաժանման աշխատակիցների համար ստեղծված աշխատանքային նոր պայմաններին։ Նրան ներկայացվել է կատարված շինարարական աշխատանքների ընթացքը և այն կարիքները, որոնց թելադրանքով ձեռք է բերվել նոր տարածքը։

Մինչ նորամուտը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժինը մյուս երկու բաժինների հետ տեղակայված է եղել մեկ շենքում, որտեղ քննիչների խիտ տեղաբաշխումն էական դժվարություններ է ստեղծել քրեադատավարական պահանջներին համապատասխան  ծառայողական գործունեությունն իրականացնելու, քննչական, վարութային գործողությունները պատշաճ կատարելու առումով։

Նոր տարածքը ՀՀ քննչական կոմիտեի հաշվեկշռին է փոխանցվել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, իսկ վերանորոգումն ու տեխնիկական հագեցվածությունն ապահովվել է պետական բյուջեից շուրջ 57մլն. ՀՀ դրամի հատկացման արդյունքում։

Վարչական տարածքը համալրված է քննչական գործունեության համար անհրաժեշտ նոր գույքով։ Յուրաքանչյուր քննիչի համար, սահմանված կարգով, նախատեսվել է առանձնասենյակ, բաժինն ապահովվել է անչափահասների հետ քննչական գործողություններ կատարելու, ճանաչման, իրեղեն ապացույցների, արխիվի  և այլ աշխատասենյակներով՝ կահավորված անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

Քննչական կոմիտեի նախագահը կարճ զրույց է ունեցել քննչական բաժնի աշխատակիցների հետ, շնորհավորել նորամուտի կապակցությամբ։

Արգիշտի Քյարամյանը նշել է, որ աշխատանքային պայմանների բարելավումը ոչ առաջնային, սակայն կարևոր նախապայման է՝ ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, ինչպես նաև՝ քաղաքացիների սպասարկումը առավել բարձր մակարդակով իրականացնելու համար։ Պետության կողմից նման հոգածությունը, որը դրսևորվում է նաև քննիչների սոցիալական երաշխիքների բարելավմամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսքերով, պետք է փոխհատուցվի բարձր արդյունավետությամբ, հանրապետությունում օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրենց գործառույթների շրջանակներում, քննիչների ընդգծված նվիրվածությամբ։

Արգիշտի Քյարամյանը կիսվել է քննիչների հետ նաև Քննչական կոմիտեի զարգացման տեսլականով՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվելու է՝ համակարգը բարձր պրոֆեսիոնալներով համալրելու, մարդկային ու նյութական ներուժը հզորացնելու և միասնական մոտեցումներով ու մեթոդաբանությամբ նախաքննություն ապահովելու ուղղությամբ։

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031