ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը ԱԺ-ում ասել է, որ Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ: Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով։
Վարկը կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արևային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ կառուցելու համար:
Վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչև 2030 թվականը: