Հավաստի լուրեր

Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը արդարադատության բնագավառում | Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծшռшյnղների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սшhմшնը հատելու և կրшկnցներին ի պատասխան՝ թշնшմnւն խnցելու համար | Քննիչներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից․ ո՞րն է պատճառը | Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ | Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է. Freedom House | Oկnւպшցվшծ Բերձnրը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ

Լրահոս

Պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ով է հայրենիք ազատագրել և ով է հшնձնել մեր հայրենիքը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատրաստվող հերթական զիջումներին։

Աբրահամյանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:

Ըստ Աբրահամյանի՝ առաջին հարցը, որն առաջանում է, հետևյալն է՝ իսկ ի՞նչ փաստաթղթերի և քարտեզների վրա է իրականացվելու այս գործընթացը: Ինչո՞ւ է ինքը ասում, որովհետև մինչև հիմա էլ ՀՀ տարբեր պաշտոնյաներ նշում էին, որ բանակցությունների հիմնական հակասություններից մեկը, որն արտացոլված է նաև ադրբեջանական իշխանությունների պաշտոնական հայտարարություններում, վերաբերվում է սահմանների ճշգրտման տակ դրվող քարտեզներին և իրավական բազային:

Հիմա, եթե այս հարցում չկա դիրքորոշումների ներդաշնակեցում կամ, պարզ ասած, համաձայնություն, ապա ինչի՞ հիման վրա է իրականացվելու  4 գյուղերի, հիսկ հետագայում՝ 4 անկլավների հանձնման գործընթացը:

Երկրորդը՝ Հայաստանի իշխանությունը վերջին փուլում Ադրբեջանի պահանջած 4+4 գյուղերի թեմայի համատեքստում խոսում էր Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների մասին, սակայն հիմա, երբ խոսվում է գործնականում քայլեր ձեռնարկելու մասին, չգիտես թե ի՞նչ տրամաբանությամբ, հանձնման, ճշգրտման գործընթացը տեղի է ունենում միակողմանի՝ զիջում է Հայաստանը։

Աբրահամյանը հավելեց՝ 2-3 տարի առաջ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս գալը որպես բանակցությունների վերսկսման նախապայման էր առաջադրում, հետո կրկին նահանջեց, իսկ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականության տեմպը բարձրացրեց: Փաշինյանը նաև ասում է, թե իր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք՝ ակնարկելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր հետ սպառնալիքի լեզվով է խոսում, ինքն էլ ստիպված հասարակության է շանտաժի ենթարկում:

Եթե հիմքն այն է, որ ամեն ինչ տանք, որ պատերազմ չսկսի, ապա հանրությունը լավ գիտի ու տեսել է, որ տարբեր շրջափուլերում այդ սկզբունքը չի աշխատել և նույնիսկ միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանը չի հանգստացել ու գնացել է ագրեսիայի»,- խոսքը շարունակեց Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյանը նաև շեշտեց՝ Փաշինյանն իր  հրապարակային խոսքի հիմքում այս սկզբունքը դնելով՝ իր թուլությունն է ի ցույց դնում նաև թշնամուն՝ նրան նոր խաղաքարտ տալով ու անընդհատ շանտաժի մղելով:

«Իշխանությունը երկրի ներսում, այդ թվում՝ այս դահլիճում, խոսում է հոխորտանքների, վիրավորանքների և սպառնալիքների լեզվով, իսկ երբ խոսքը հասնում է բանակցային գործընթացին և Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելուն, ապա խոնարհ, ստորացված, անտրտունջ, կուչ եկած կեցվածքում է:

Եվ որպես հետգրություն՝ ինչ վերաբերում է հայկական և հակահայ ուժերին, ապա և՛ այստեղ, և՛ այս դահլիճից դուրս գտնվող գործիչների, առաջնորդների, ուժերի քաղաքական հետագիծը բոլորի առաջ է եղել, և պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ով է հաղթել, ով է հայրենիք ազատագրել և ով է զիջել, ով է հանձնել մեր հայրենիքը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930