Հավաստի լուրեր

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել | Ի՞նչ հարցեր են քննարկվել միջազգային կլոր սեղան-քննարկման ժամանակ | Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը արդարադատության բնագավառում | Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծшռшյnղների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սшhմшնը հատելու և կրшկnցներին ի պատասխան՝ թշնшմnւն խnցելու համար | Քննիչներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից․ ո՞րն է պատճառը | Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ

Լրահոս

Տավուշից Ադրբեջանին տարածքներ հшնձնելու գործընթացը Փաշինյանը կիրականացնի սեղմ ժամկետում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներից շատերի կարծիքով՝  Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի հնարավորինս սեղմ ժամկետում` արագությամբ։ Նրանք դա հասկացել են Փաշինյանի «նեղ կռուգից» ստացված կցկտուր տեղեկատվությունից։ Դեռևս երկու ամիս առաջ Անվտանգության խորհրդի նիստերից մեկի ժամանակ Փաշինյանն «ավետել» է, որ պատրաստվեն առաջիկայում չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուն։ Ներկաներից շատերը նույնիսկ չեն էլ հավատացել, որ այսքանից հետո վարչապետը որոշել է նման բեռ վերցնել ուսերին` նախորդ հանձնածները դեռ չմարսած:

Փաշինյանի երեկվա պահվածքից և Տիկտոկում հանդես գալուց հետո ակնհայտ դարձավ, որ գյուղացիներին տված խոստումը, թե` կմտածեմ, կպատասխանեմ ձեզ, հերթական սուտն է: Նա տիկտոկյան հարթակով արդեն սպառնում էր՝ եթե չտանք, պատերազմ կլինի։

Ի դեպ, երեկ վաղ առավոտյան մեզ լուրեր հասան, որ երկու ավտոբուս ոստիկանական զորք է ուղարկել Տավուշ, որտեղ նախօրեին հայտարարել էին, թե բողոքի ակցիա են անելու, ճանապարհ են փակելու։ Բայց, մեր աղբյուրի պատմելով, ոստիկանները Ոսկեպարում եղել են շատ կարճ ժամանակով` գյուղացիները նկատել և աղմուկ են բարձրացրել, նրանք նստել են ավտոբուսն ու հեռացել։ Իսկ բողոքի ակցիան հետաձգվել է Ոսկեպարում բնակիչներից մեկի թաղման պատճառով։ Ի դեպ, Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանն իր հետ տարել էր նաև ՆԳՆ նախարար, իջևանցի Վահե Ղազարյանին, որ վախի մթնոլորտ ստեղծի և հասկացնի, որ անհնազանդները պատժվելու են»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930