Հավաստի լուրեր

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել | Ի՞նչ հարցեր են քննարկվել միջազգային կլոր սեղան-քննարկման ժամանակ | Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը արդարադատության բնագավառում | Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծшռшյnղների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սшhմшնը հատելու և կրшկnցներին ի պատասխան՝ թշնшմnւն խnցելու համար | Քննիչներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից․ ո՞րն է պատճառը | Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ

Լրահոս

«Կյանքի ճանապարհների» հшնձնումն Ադրբեջանին մոտեցնելու է նոր պшտերшզմը․ Հանրապետության հրապարակ

Площадь Республики/Հանրապետության հրապարակ  տելեգրամյան ալիքը հոդված է հրապարակել, ներկայացնում ենք այն․

Ադրբեջանը բարձրաձայնում է 4 ոչ անկլավային գյուղերի մասին, գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իրենք բարձրացնում են այդ հարցը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպմանը։

Փաշինյանը հայտարարում է, որ զիջում է գյուղերն Ադրբեջանին՝չզիջելու պարագայում սկսվելու է պատերազմ, այսինքն ՀՀ քաղաքացիներին վախեցնում է պատերազմով՝բանակը զինելու և այդ պատերազմին դիմագրավելու փոխարեն։

Տավուշի մարզում գտնվող այդ գյուղերի հանձնումը բերելու է 3-րդ բանակային կորպուսի մարտունակության նվազմանը՝դա հարված է սահմանային անվտանգությանը, կազմաքանդվում է 3-րդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը։ Ադրբեջանը հսկողություն է սահմանելու Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա՝չմոռանանք, որ այդ գյուղերի մոտակայքով է անցնում նաև Հայաստան–Վրաստան գազատարը։ Հայաստանի «կյանքի ճանապարհը» Փաշինյանը հանձնում է Ալիևին, ով դրանով չի բավարարվելու։

Հաջորդ քայլը լինելու է Տիգրանաշենի(Քյարքի) հանձնումն Ադրբեջանին, ինչը խաթարելու է Հայաստանի կապը Սյունիքի մարզի և Իրանի հետ։ Դա Հայաստանի երկրորդ «կյանքի ճանապարհն» է՝այս անգամ արդեն հարավային, Իրանի ուղղությամբ։ «Կյանքի ճանապարհների» հանձնումից հետո Փաշինյանն ու թիմը Բաքվին կարող են տրամադրել նաև «Զանգեզուրի միջանցքը»՝հայտարարելով, որ այդ միջանցքը չտրամադրելու պարագայում Բաքուն պատերազմ է սկսելու և գրավելու է Սյունիքը։

Ադրբեջանն օգտագործում է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում հակադրվել Բաքվին՝վախեցնում են ՀՀ քաղաքացիներին պատերազմով, իսկ դա նշանակում է, որ Ալիևի բոլոր պահանջներն այս իշխանությունները պատրաստ են կատարել՝սեփական իշխանությունը պահպանելու համար։

Արևմուտքին ձեռնտու է Փաշինյանի վարած քաղաքականությունը, քանի որ դրանով ուժեղանում է թուրքական, ՆԱՏՕ–ական գործոնը Հայաստանում, Հարավային Կովկասում և այդ քաղաքականությունն ուղղված է ՌԴ-ի և Իրանի դեմ։

Տավուշը հայաթափվելու է՝ այդ անկլավները վերածվելու են ադրբեջանական ռազմաբազաների, որտեղից հարվածի տակ են պահվելու արդեն Լոռու մարզն ու Տավուշի մարզի այլ քաղաքներ։

Բացի այդ, Ալիևը ցանկանում է ելք ունենալ դեպի Սևանա լիճ՝Բաքուն Փաշինյանից պահանջելու է Վարդենիսի տարածաշրջանն ու Սևանի արևելյան ափը, որտեղ ժամանակին բնակվել են ադրբեջանցիներ։ Հայաստանը «թուրքացվում» է՝տարածքների զիջումը հանգեցնելու է ՀՀ քաղաքացիների արտագաղթին և Հայաստանի էթնիկ–կրոնական դեմքի փոփոխությանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930