Հավաստի լուրեր

Ո՞վ է Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնվшծ քաղաքացին | «Ուրшլի» ղեկին որդիս է եղել. մեքենայի шրգելшկները չեն աշխատել. 5 տարի այդ մեքենան չի քշվել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթшրից տnւժшծի մայր. news.am | Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում. Խաչատուրյանը՝ Տոկաևին | 30 տարի ստիպում եք սիրել ուրիշինը, ինչի՞ համար, գնացել «կպել եք» ուրիշի՝ միջազգայնորեն ճանաչված հողերից․ Արթուր Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զարկ, երբ քեզ հալածում են. ջահերով երթ | Քաղաքացու վրա թքшծ ու չպшտժվшծ Ալեն Սիմոնյանը սրտնեղել է | Արմեն Չարչյանի հորեղբոր դուստրը մասնակցել է Աննա Հակոբյանի 1մլն դրամանոց բարեգործական ընթրիքին. Hayastan.news | 2024-ին ՀՀ 2 արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում. Մխիթար Հայրապետյան | Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին․ ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի․ նոր մանրամասներ «Ուրալ»-ի nղբերգшկшն վթшրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլական վիժվшծք. ինչպես ավտոբուսի մեջ դիմավորեցին ՔՊ-ական պատգամավորին | Երկրшշшրժ՝ Ադրբեջшնում | Համոզված եմ՝ Ձեր այցի արդյունքներով որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը․ Փաշինյանը՝ Տոկաևին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի հ. 4 առողջության կենտրոնի հիմնանորոգումն ավարտվում է | ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգшղթյшլների հարցով բանակցելու մասին հրապարակմանը

Լրահոս

Եթե 2017թ. մեր կնքած CEPA-ն արտաքին քաղաքական վեկտորների իրական փոխլրացման և համադրման արդյունք էր, ապա այսօրվա «եվրամերձեցման» գործընթացը հետևանք է աշխարհաքաղաքական պայքարում Հայաստանը որպես թնդանոթի միս ներգրավելու՝ փաշինյանական արկածախնդրության. Շարմազանով․ 168.am

Վերջին ժամանակներում իշխանությունները շրջանառության մեջ են դրել Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության հարցը: Եվ հատկապես Եվրախորհրդարանի կողմից շուրջ 10 օր առաջ ընդունված, խորհրդատվական բնույթ ունեցող և ոչ պարտադիր կատարման ենթակա բանաձևից հետո իշխանամերձ շրջանակները հայ հասարակության շրջանում ամեն կերպ փորձում են սպասումներ առաջացնել թե՛ ԵՄ-ին հնարավոր անդամակցության, թե՛ առհասարակ ԵՄ-ի կողմից Հայաստանին ցույց տված իբր բացառիկ վերաբերմունքի վերաբերյալ:

168.am-ը Հայաստանի՝ ԵՄ անդամակցության, թեկնածուի հնարավոր կարգավիճակի, ԵԽ ընդունած բանաձևի և առհասարակ ԵՄ կողմից ՀՀ-ի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, դրա քաղաքական հետևանքների ու զարգացումների մասին զրուցեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

«Նիկոլ Փաշինյանի հույսերը բավարարելը չի մտնում ՀՀԿ-ի գործունեության առաջնահերթության մեջ: Հենց մեր ջանքերի շնորհիվ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հանգել են այնպիսի իրավական շրջանակի՝ CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր,- Գ.Ս.), որ առ այսօր թե՛ ԵՄ պաշտոնյաները, թե՛ Հայաստանի գործող ռեժիմն այն ընդունում են՝ որպես իրական բարեփոխումների ճանապարհային քարտեզ»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սա ՀՀԿ-ի կառավարման տարիների արտաքին քաղաքական բացառիկ ձեռքբերումներից է, որն, ավա՜ղ, նույնպես մսխվելու է գործող վարչակազմի կողմից, քանզի այդ համաձայնագրի ոչ մի իրական իմպլեմենտացիա չի իրականացվում:

«Եթե 2017թ. փաստաթուղթն արտաքին քաղաքական վեկտորների իրական փոխլրացման և համադրման արդյունք էր, ինչի մասին վկայում էին թե՛ ռուսաստանյան, թե՛ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, ապա այսօրվա «եվրամերձեցման» գործընթացը հետևանք է աշխարհաքաղաքական պայքարում Հայաստանը որպես թնդանոթի միս ներգրավելու՝ փաշինյանական արկածախնդրության: Ռեժիմի պարագլուխը ցանկանում է նաև արհեստական և վտանգավոր օրակարգերով նոր բաժանարար և պառակտիչ գծեր ստեղծել հայ ժողովրդի ներսում՝ սպասարկելու համար օտար գեոպոլիտիկ գերակայություններ»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:

Վերջինս նաև ցավով արձանագրեց, որ Եվրամիության քաղաքականության մեջ ընթացիկ շահերը ստվերել են այն արժեքները, որոնց վրա խարսխված է եղել եվրոպական քաղաքակրթությունը, և որոնք նաև հայ ժողովրդի արժեհամակարգին համահունչ էին:

«Սա է պատճառը, որ ԵՄ-ն հետևողականորեն աչք է փակում՝ ինչպես Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, այնպես էլ՝ էներգետիկ շանտաժ իրականացնող Ալիևի հայատյաց և ագրեսիվ քաղաքականության վրա: Ակնհայտ է նաև, որ ներկայիս Հայաստանը ոչ միայն տեսանելի հորիզոնում պատրաստ չի լինելու ԵՄ անդամության՝ Կոպենհագենյան չափորոշիչներին, այլև նման ժամանակատար և ռեսուրսատար գեոպոլիտիկ և տնտեսական տրանզիտի շանս և ժամանակ մեր պետությունը չունի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ անդամը նկատեց՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները պետք է խարսխված լինեն իրական ընդհանուր արժեքների, CEPA-ով նախատեսված խորքային բարեփոխումների և փոխշահավետ համագործակցության վրա, այլ ոչ թե հիշեցնեն ֆրանսիական այն ասացվածքը, որ եթե շունն ու կատուն ընկերացել են, ապա դա հաստատ խոհարարի դեմ է:

«Ինչ վերաբերում է ԵԽ ընդունած բանաձևին, Եվրոպական խորհրդարանը 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ այլ բանաձևեր և գնահատականներ է ընդունել, օրինակ՝ Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության պահպանման, արցախահայերի՝ իրենց Հայրենիք վերադառնալու իրավունքի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների և այլնի մասին, որոնք մեր երկրում միայն պետականակենտրոն և ազգային իշխանությունների առկայության դեպքում կարող են գերակա դառնալ ԵՄ-ի հետ մեր համատեղ աշխատանքներում: Այս մեկնաբանությունը կարող եք դիտարկել՝ որպես ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

ԳՈՀԱՐ ՍՎԱԶՅԱՆ

Facebook
Twitter

Կարդացեք նաև