ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Փախստական և միգրանտ երեխաների և երիտասարդների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ:
Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Փարիզում ԵԽԽՎ ապագայի հասարակության և երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովում ընտրվել է փոխնախագահ:
«Գլխադասային հանձնաժողովում շարունակելու եմ պատրաստել զեկույցս «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» և կներկայացնեմ լիագումարի դատին»»,- գրել է նա:

















































