Հավաստի լուրեր

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել | Ի՞նչ հարցեր են քննարկվել միջազգային կլոր սեղան-քննարկման ժամանակ | Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը արդարադատության բնագավառում | Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծшռшյnղների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սшhմшնը հատելու և կրшկnցներին ի պատասխան՝ թշնшմnւն խnցելու համար | Քննիչներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից․ ո՞րն է պատճառը | Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ

Լրահոս

«Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթեր իրականացնելուն

Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտում աստիճանաբար ուրույն տեղ են գրավում Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ օդային չվերթները: «Սյունիք» օդանավակայանում առայժմ վայրէջք է կատարում միայն երկրի սրտից ժամանող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթներ բացվել նաև այլ երկրներ:

Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեл է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա տեղեկացրել է, որ Երևան-Կապան-Երևան չվերթի  առաջին թռիչքը տեղի է ունեցել դեռ անցյալ տարվա ապրիլի 26-ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Իսկ օգոստոսի 21-ից սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: 7 ամսում կատարվել է 35 չվերթ: Երբեմն եղանակային պայմանները չեն նպաստում թռիչքների անվտանգ իրականացմանը, և այդ ժամանակ չվերթները չեղարկվում են: Սակայն նման իրավիճակներ պատահում են նաև աշխարհի խոշորագույն օդային հանգույցներում: Ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի անվտանգությունն առաջնային է:

Ըստ Կարեն Վարդանյանի՝ բնության քմահաճույքներից կախվածությունը թուլացնելու, «Սյունիք» օդանավակայանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և չեղարկումների քանակը կրճատելու նպատակով ՀՀ կառավարությունը կատարում է ներդրումներ, ձեռք բերում և տեղադրում համապատասխան սարքեր: Մասնավորապես, արդեն իսկ տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք: Առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև VOR/DME սարքավորում, որը օդաչուներին հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի շատ տեղեկատվություն և էականորեն կրճատում է չվերթների չեղարկման հավանականությունը։

«Սյունիք» օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հատկացրած ֆինանսական միջոցներով: 2023 թվականին հիմնադրամն այդ նպատակի համար տրամադրել է ավելի քան 150 միլիոն դրամ։ Այս պահին օդանավակայանն իր առջև դրված խնդիրները լուծելու համար նոր ներդրումների կարիք չունի:

Թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման համար կոմբինատը ծախսել է 2.5 միլիարդ դրամ: Իսկ ընդհանուր առմամբ, «Սյունիք» օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռքբերման համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տրամադրել է ավելի քան 10 միլիարդ դրամ:

Հայաստանի հարավային այս օդանավակայանը ի սկզբանե նախագծվել և կառուցվել է միջազգային չվերթներ սպասարկելու հնարավորությամբ և հեռանկարով: Օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ կառույցի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթներ իրականացնելուն։ Կան որոշ իրավական և տեխնիկական հարցեր, որոնք պետության կողմից կարգավորելու դեպքում, սեղմ ժամկետներում հնարավոր կլինի միջազգային հանգույց դարձնել «Սյունիք»-ը:

ԶՊՄԿ-ից «Արմենպրես»-ին հայտնել են, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը հոգում է նաև օդանավի պահպանման ծախսերը և փոխհատուցում չվերթն իրականացնող «Նովէյր» ընկերության ծախսերը։ 2023 թվականին այդ նպատակին հիմնադրամը տրամադրել է շուրջ 505 միլիոն դրամ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930