Հավաստի լուրեր

Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում | «Սամվել Վարդանյանի դшժшն խnշտшնգnւմը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե | Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ․ Ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թшղnւմ ենք գնացել, հшնգուցյալի տուն Նիկոլն էր գնացել. nuկեպшրցիներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպարցին զգոնությունը չի կորցնում երբեք, բայց տրամադրություններս փոխվել է. ոսկեպարցի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հարցեր էր տալու Սուրեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպшրի և Բերքшբերի եռանկյունիներն են առաջարկում փոխանակել. Մախսուդյան | ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը | 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ uեքunւшլ բնnւյթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել և uպшնել | Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Նազելի Բաղդասարյան | ՈՒՂԻՂ. Հրшտшպ եթեր Ոսկեպարից. ի՞նչ է ասել Փաշինյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն անվտանգության շքախմբով հեռանում է Տավուշից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը | Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռnւu խшղшղшպшhների վաղաժամկետ դուրսբերման մասին

Լրահոս

Ադրբեջանական կողմը Մեծամորի ԱԷԿ-ի հարցով դիմել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։ Այս մասին գրում է «Ազատությունը»:

Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։

«Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է 1976 թվականին 9,5 բալլանոց սեյսմիկ գոտում, աշխատում է հին տեխնոլոգիաներով և նախատեսված է 8 բալլի համար։ Այն մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար», — ասված է հայտարարությունում:

Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային անվտանգության ապահովման հարցում՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Երեկ այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ նաև տեղեկացնելով, որ Հայատանը երկարացնում է ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036-ը:

Գրոսսին էլ 2022-ի վերջին էր Երևանում։ Գործակալության գլխավոր տնօրենը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել էր ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները, գոհունակությամբ խոսել ատոմակայանում բարեփոխումների մասին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև