Հավաստի լուրեր

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել | Ի՞նչ հարցեր են քննարկվել միջազգային կլոր սեղան-քննարկման ժամանակ | Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը արդարադատության բնագավառում | Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծшռшյnղների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սшhմшնը հատելու և կրшկnցներին ի պատասխան՝ թշնшմnւն խnցելու համար | Քննիչներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից․ ո՞րն է պատճառը | Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ

Լրահոս

Մեզ հասցրել են մի վիճակի, երբ կարող ենք կորցնել ՀՀ ինքնիշխանությունը․ «Այլընտրանքային նախագծեր» խումբ

Հայաստանի համար ստեղծված անվտանգային և գոյութենական աննախադեպ վտանգներն ու աշխարհաքաղաքական աճող լարվածության ֆոնին օրվա իշխանությունների վարած հակապետական և հակազգային արտաքին քաղաքականությունը մեզ պարտադրում են հանդես գալ հետևյալ հայտարարությամբ։

Այսօր հայ ժողովուրդը հայտնվել է ճակատագրական ծանրագույն հանգրվանում։ Մեզ հասցրել են մի վիճակի, երբ մենք կարող ենք կորցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը։

Ակնհայտ է, որ գործող իշխանության որդեգրած պարտվողական և միակողմանի զիջումներով լի այսպես կոչված խաղաղության օրակարգը տապալվել է՝ տուրք տալով ադրբեջանա-թուրքական տանդեմի սպառնալիքներին ու ճնշումներին։

Արցախի հանձնումից հետո, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու գերնպատակով, ներկայիս վարչախումբը գնում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տարածքները միակողմանի զիջելու ճանապարհով։

Հենց այս իշխանությունների արկածախնդիր ու մանիպուլյատիվ քաղաքականության հետևանքով է Հայաստանը հայտնվել վտանգավոր, ծանրագույն նոր կորուստներով հղի իրավիճակում։ Այս գահավիժող ընթացքը պետք է օր առաջ ամեն գնով կանգնեցնել, այլապես երկիրը կվերածվի ռազմական մի նոր թատերաբեմի, աշխարհաքաղաքական տարբեր բևեռների բախման մի նոր կիզակետի, որտեղ պարտվելու են Հայաստանը և հայ ժողովուրդը։

Սա չար գուշակություն չէ, այլ՝ սթափ, առանց ավելորդ հուզականության, իրատեսական և մասնագիտական վերլուծություն։ Այսօր հայ ժողովրդի հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում։ Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը լոկ բնակավայրեր չեն։ Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը նույն Երևանն են, Գյումրին ու Վանաձորը, Սիսիանը, Կապանն ու Աշտարակը։ Տավուշը Հայաստանի անվտանգության ամենաամուր դարպասն է, մեր արժանապատվության խարիսխը և համբերության սահմանը։ Ներկայիս իշխանությունները, հանդիսանալով ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի հիմնական պատասխանատուն, ունակ չեն փոխել առանց այն էլ ֆիկտիվ բնույթ կրող բանակցային գործընթացի տրամաբանությունը կամ առաջարկել իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել զիջումների անվերջ շղթան։ Ավելին, իշխանությունն ինքը սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով՝ փորձելով հասարակության լայն շրջանակներին համոզել այլընտրանքի բացակայության մեջ՝ այսպիսով ուղղակիորեն սպասարկելով ադրբեջանա-թուրքական տանդեմի օրակարգը։

Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու և հետագա անդառնալի կորուստներից զերծ պահելու համար՝ անհրաժեշտ են հետևյալ անհետաձգելի քայլերը.

1. ​Արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը կամ որևէ այլ հակա-ներով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն՝ չեզոքացնելու համար ադրբեջանա-թուրքական անհագ նկրտումները
2. ​Աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը և դիրքավորումները
3. ​Իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու և իրական խաղաղության հաստատման, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով, առկա և իրավիճակային դաշնակիցներին, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցներին փոխադարձ շահագրգռվածության հենքի վրա դրդել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից շանտաժի և սպառնալիքի քաղաքականությունը կասեցնելու և նոր տրամաբանությամբ բանակցային համապատախան միջավայր ձևավորելու համար՝ այդ ուղղությամբ կիրառելով դիվանագիտական ողջ գործիքակազմը
4. ​Հաշվի առնելով ներկայիս համազգային ճգնաժամն, անհրաժեշտ է համայն հայության ներուժի համախմբումը և ներհանրային հաշտեցումը՝ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման առաջնային օրակարգի շուրջ։

Վերոնշյալ մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումները կյանքի կոչելու նպատակով, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի որակապես նոր իշխանությունների, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն տարածաշրջանում տևական կայունության և արժանապատիվ խաղաղության համար։

ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆ ​ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ԱՇՈՏ ՂՈւԼՅԱՆ ​ ​Արցախի Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան
ԱՎԵՏ ԱԴՈՆՑ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉՅԱՆ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՌՈւԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՖԱԴԵՅ ՉԱՐՉՕՂԼՅԱՆ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ԱՐՄԵՆ ԳԻՉՅԱՆ ​ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ​ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր,
​ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ
ԱՐՏԱԿ ԲՇՏԻԿՅԱՆ ​ՀՀ պաշտպանության նախարարի նախկին
խորհրդական

Այլընտրանքային Նախագծեր Խումբ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930