Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թnւրքի nտը չեմ թnղի մտնի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը պшտերшզմ է հայտարարել ժողովրդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կենդանի քարտեզ եմ, Նիկոլ, քեզ ասելիք ունեմ. 96 տարեկան տատիկ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու սուտկա է այստեղ են, հղի կին էլ կա. Դանիելյանը կարծես դեմ չէր, որ ճանապարհը բացեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն ո’չ ազգի, ո’չ պետականության, ո’չ ինքնության հետ որևէ աղերս չունի, հայկական էլիտա է պետք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միանում եմ ժողովրդի պшհшնջին, ուղղակի հարսն արդեն քանի ժամ ա` մեզ ա սպասում, գնանք, հասնենք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են փոխհատուցում կտանք, մենք տուն չենք ծախում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններից հայրենասեր չլինեք. nւժnվ փողոց բացող ոստիկան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տատիկը նստեց գետնին, ճանապարհը բացող չկա | Բшքվnւմ խnշnր hրդեh է (լուսանկար) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ ասում են Ադրբեջшնի գnրծшկшլ, հшնցшգnրծ. լրագրողը` ՔՊ-ական Ղալումյանին | Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը | Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խnշտшնգմшն է ենթարկվել․ փակ տարածք է | Թnւրքիшն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սшհմшնшզшտմшն հանձնաժողովների նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզմшն կոչը

Լրահոս

Ձերբակալվել են Ավետիս Ավետիսյանն ու «Մարտական եղբայրության» այլ անդամներ

«Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք Վաղ առավոտյան ձերբակալվել է «Մարտական եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը։ Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։ «Մարտական եղբայրության» նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։ Մենք դա հասկանում և գիտակցում ենք։ Կարդացեք նաև «Մարտական եղբայրության» անդամների մի խումբ հասել է Ոսկեպար 13:23 24.03.2024 «Մարտական եղբայրության» միաբանության անդամներին տանում են տներից 12:40 24.03.2024 «Աննախադեպ քաղաքական ռեպրեսիաներ են, մարդկանց տներից են տանում». Արամայիս Աղաբեկյանը՝ «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալությունների մասին 12:25 24.03.2024 Միաժամանակ մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ՝ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք։ Ավելի ուշ էջում ևս մեկ գրառում կատարվեց Ունենք նոր ձերբակալվածներ։ Որպես բերման ենթարկելու հիմնավորում բերվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքը։ ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել, որ ձերբակալում է իր քաղաքացիներին հայրենիքի մի անկյուն այցելելու համար։ Դրա համար էլ ստիպված է հորինել։ Ստիպված է լուծումներ գտնել, որպեսզի իր հանցավոր մտադրություններն ի կատար ածի և այդ ճանապարհին, ինչպես հասկանում ենք, չի կանգնի ցանկացած ստորության առաջ։ Հիշեցնենք, որ երեկ Հրանտ Տեր-Աբրահամյանին Ոստիկանությունից հայտնել էին, որ չեն թույլատրելու «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև