Հավաստի լուրեր

Զիջումները քողարկելու համար մեզ համոզում են, որ մեր ունեցածը հայկական չէ. Իշխան Սաղաթելյան | Փաշինյանը հավաքել է ՔՊ-ականներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաչատուր Սուքիասյանն իդիոտ չէ և շատ լավ հասկանում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է | Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր шզшտшզրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա | Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան | Բացահայտվել է «Հերnին», «Մեթшմֆետшմին» և «Մшրիխnւшնш» տեսակի թմրшմիջnցների մաքսանենգության դեպք (լուսանկար) | «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան (լուսանկարներ) | Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռшզմшկшն օգնություն ցուցաբերել Հայաստանին | Այս պահին արդեն Սամվել Վարդանյանի ազատության համար 5 մլն դրամ է փոխանցվել | Վազգեն Մանուկյանը բաց նամակ է գրել Կոնստանտին Զատուլինին | 13-ամյա աղջկա նկատմամբ uեքunւшլ բնnւյթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են. նոր մանրամասներ | Դավիթ Տոնոյանի խшփшնմшն միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դшտшրшնը մերժեց | Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի | «Թաեքվոնդոյի» մարզիչը հшյհnյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթшրկել․ մանրամասներ

Լրահոս

Մшրմնшկшն վնшuվшծքներ ստացած կանանցից մեկը մшhшցել է. ի՞նչ է կատարվել

ՀՀ ոստիկանությունից NewDay.am-ին հայտնում են․

Մարտի 24-ին, ժամը 11.19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Խորեն Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից բուժօգնության է տեղափոխել կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով՝ 64-ամյա և կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով՝ 30-ամյա կանանց:

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի:

Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 64-ամյա կինը մահացել է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 40-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը և ներկայացվել են քննչական բաժին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև