Հավաստի լուրեր

Զիջումները քողարկելու համար մեզ համոզում են, որ մեր ունեցածը հայկական չէ. Իշխան Սաղաթելյան | Փաշինյանը հավաքել է ՔՊ-ականներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաչատուր Սուքիասյանն իդիոտ չէ և շատ լավ հասկանում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է | Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր шզшտшզրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա | Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան | Բացահայտվել է «Հերnին», «Մեթшմֆետшմին» և «Մшրիխnւшնш» տեսակի թմրшմիջnցների մաքսանենգության դեպք (լուսանկար) | «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան (լուսանկարներ) | Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռшզմшկшն օգնություն ցուցաբերել Հայաստանին | Այս պահին արդեն Սամվել Վարդանյանի ազատության համար 5 մլն դրամ է փոխանցվել | Վազգեն Մանուկյանը բաց նամակ է գրել Կոնստանտին Զատուլինին | 13-ամյա աղջկա նկատմամբ uեքunւшլ բնnւյթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են. նոր մանրամասներ | Դավիթ Տոնոյանի խшփшնմшն միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դшտшրшնը մերժեց | Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի | «Թաեքվոնդոյի» մարզիչը հшյհnյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթшրկել․ մանրամասներ

Լրահոս

«Միր» քարտերի խնդիրը և հшկшռnւuшկшնության հերթական կեղծ արշավը Հայաստանի դեմ

Վերջին շրջանում արտասահմանյան ԶԼՄ-ները սկսեցին տարածել տեղեկություններ այն մասին, թե իբր ՀՀ կենտրոնական բանկը որոշել է արգելել տեղական բանկերին սպասարկել ռուսական «Միր» վճարային քարտը՝ ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվելու սպառնալիքի պատճառով։

Այնինչ, ՀՀ ԿԲ-ն մարտի 19-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել: Ավելի ուշ ՀՀ առևտրային բանկերի մեծ մասը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ 2024թ.-ի մարտի 30-ից ի վեր հրաժարվում են համագործակցել ռուսական «Միր» վճարային համակարգի հետ։ Հայաստանյան բանկերից «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ն է շարունակելու սպասարկել «Միր» քարտերը։

ՀՀ բանկերի նման որոշումից հետո միաժամանակ մի քանի կենտրոններից բազմաշերտ քարոզչական հարձակումներ են իրականացվել Հայաստանի դեմ՝ մեղադրելով Երևանին իբրև «հակառուսական հերթական քայլերի» մեջ։

Հարկ է նշել, որ դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շրջանակում ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) կոչ է արել երկրներին խուսափել «Միր» քարտերով գործարքների իրականացումից: Իսկ արդեն 2024թ.-ի փետրվարի 23-ին Ազգային վճարային քարտերի համակարգը, որը հանդիսանում է «Միր» վճարային համակարգի օպերատորը, հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։

Ընդհանուր առմամբ, ռուսաստանյան «Միր» քարտերն ամբողջությամբ կամ սահմանափակ ձևով ընդունվում են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։

Մինչդեռ, դեռևս 2022թ.-ի սեպտեմբերից ի վեր Ղազախստանի բանկերի մեծ մասը սկսել է դադարեցնել «Միր» քարտերի սպասարկումը: 2022թ.-ի հոկտեմբերի վերջին Ղրղզստանի գրեթե բոլոր խոշոր բանկերը դադարեցրել են երկրում «Միր» քարտերի սպասարկումը։ Պատժամիջոցների սպառնալիքի պատճառով համակարգի ծառայությունից հրաժարվել են նաև ՀՀ հարևան երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։

Հավելենք, որ ԵԱՏՄ-ից դուրս համակարգը գործում է նաև Վենեսուելայում, Վիետնամում, Կուբայում, այսինքն՝ այն երկրներում, որոնք տարբեր մակարդակի խնդրահարույց հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։

Ստացվում է, նախ ռուսական «Միր» վճարային քարտերի արգելքը ՀՀ բանկերում  հենց այդ բանկերի որոշումն է, ոչ թե ՀՀ ԿԲ-ինը, բացի այդ այս պահի դրությամբ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով «Միր» վճարային քարտերը սպասարկելուց հրաժարվում են աշխարհի շատ երկրներում՝ այդ թվում հարևան Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև