Հավաստի լուրեր

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել | Ի՞նչ հարցեր են քննարկվել միջազգային կլոր սեղան-քննարկման ժամանակ | Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը արդարադատության բնագավառում | Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծшռшյnղների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սшhմшնը հատելու և կրшկnցներին ի պատասխան՝ թշնшմnւն խnցելու համար | Քննիչներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից․ ո՞րն է պատճառը | Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ

Լրահոս

Ի՞նչ հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն

Հայաստանի ու Վրաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ սույն թվականի հունվարի 26-ին  Թբիլիսիում տեղի ունեցած ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական  հանձնաժողովի 13-րդ նիստը, որի ընթացքում ՀՀ-ի ու Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, որը հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությւոնների հետագա զարգացման համար։

«Այսօր առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Այսօր քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը  ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանում կայունության ու փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից»,- ասաց նա։

Փաշինյանը ասաց, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու լուրին։ Նա տեղի ունեցածը համարեց կարևոր իրադարձություն։

ՀՀ-ն սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին։

Նա հավելեց, որ հանդիպման ընթացքում իր գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ իրենց ընկալումները ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները և ընթացիկ վիճակը։

«Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է  տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու  գործի իր բաժին պատասխանատվությունը։

Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները։ Ընդգծել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի ետ հարաբերությունների կարգավորման գործընթացում  արդեն հայտնի  երեք սկզբունքների հիման վրա: Մենք գիտենք ու տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ,  այլև գործուն քայլերով փորձում է  նպաստել այդ գործընթացին,  ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  Վրաստանի մեր գործընկերներին»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930