Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է զոհված զինծառայողի հայր, «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոքը։ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։
Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
















































