Հավաստի լուրեր

Զիջումները քողարկելու համար մեզ համոզում են, որ մեր ունեցածը հայկական չէ. Իշխան Սաղաթելյան | Փաշինյանը հավաքել է ՔՊ-ականներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաչատուր Սուքիասյանն իդիոտ չէ և շատ լավ հասկանում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է | Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր шզшտшզրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա | Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան | Բացահայտվել է «Հերnին», «Մեթшմֆետшմին» և «Մшրիխnւшնш» տեսակի թմրшմիջnցների մաքսանենգության դեպք (լուսանկար) | «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան (լուսանկարներ) | Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռшզմшկшն օգնություն ցուցաբերել Հայաստանին | Այս պահին արդեն Սամվել Վարդանյանի ազատության համար 5 մլն դրամ է փոխանցվել | Վազգեն Մանուկյանը բաց նամակ է գրել Կոնստանտին Զատուլինին | 13-ամյա աղջկա նկատմամբ uեքunւшլ բնnւյթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են. նոր մանրամասներ | Դավիթ Տոնոյանի խшփшնմшն միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դшտшրшնը մերժեց | Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի | «Թաեքվոնդոյի» մարզիչը հшյհnյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթшրկել․ մանրամասներ

Լրահոս

Ի՞նչ դիրքորոշումներ է արտահայտել ՀՀ վարչական դшտшրшնը шկցիшների առնչությամբ

ՄՊՀ-ից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/6242/05/23 վարչական գործով 2024 թվականի փետրվարի 23-ի վճռով, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշման իրավաչափությունը, ակցիաների առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.

Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցությունն իր բնույթով ունի ձևական կազմ, այսինքն՝ հետևանքի վրա հասնելը՝ սպառողի մոլորվելու փաստը, վարքագիծը Օրենքի 21-րդ հոդվածով որակելու պարտադիր և անհրաժեշտ պայման չէ։ Վարքագիծը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտում որակելու համար բավարար է միայն մոլորվելու հնարավորությունն ու հավանականությունը, այլ ոչ թե ինքնին մոլորվելու փաստը։ Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտման ձևական բնույթը դրսևորվում է նրանում, որ արարքը կատարման փաստով համարվում է ավարտված։

Ապրանքի միջին գինն ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գների միջին թվաբանականն է։

Անհատական գնիջեցման արդյունքում ապրանքի վաճառքի գինը ներառվում է ապրանքի վաճառքի գների միջին թվաբանական հաշվարկի մեջ, եթե նման հաշվարկի կատարումը բացառող հանգամանքներ չեն ներկայացվում տնտեսավարողի կողմից։

Մանրածախ առևտրի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է, հետևաբար տնտեսավարող սուբյեկտի կողմից անհատական զեղչեր կիրառելիս պետք է սահմանվեն ոչ խտրական պայմաններ։

Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի արտահայտություններ կիրառելուց, որոնք կարող են մոլորեցնել սպառողին։ Օրինակ՝ «Ամանորյա զեղչեր սկսած 10 %-ից մինչև 35%։ Շտապեք ձեռք բերել ձեր «նվեր»-ը» հայտարարության մեջ նվերի մասին նշումից հնարավոր չէ հանգել հետևության առ այն, որ առաջարկը վերաբերում է նվեր գնելուն և ոչ թե գնում կատարելու դեպքում նվեր ստանալու հնարավորությանը։ Այսինքն՝ նվերի մասին նշումը չի կարող մեկնաբանվել որպես հաճախորդի կողմից ընկերությունից ժամացույց ձեռք բերելու նպատակ՝ որպես նվեր իր սիրելիին։

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշմամբ «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ակցիաների առնչությամբ ընկերության վարքագիծը որակվել է որպես հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցություն և խախտումների համար տրվել է նախազգուշացում, ինչպես նաև  նշանակվել  է 1 809 000 (մեկ միլիոն ութ հարյուր ինը հազար) ՀՀ դրամի չափով տուգանք։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև