Մամուլի ասուլիսում Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Արևմուտքի ներկայությունն Անդրկովկասում ոչ մի օգուտ չի բերի այդ տարածաշրջանի երկրներին։
«Իրանը սերտ կապեր ունի Անդրկովկասյան տարածաշրջանի իր հարևանների հետ։ Եվ մենք մեր հարևաններին միշտ ասել ենք՝ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը մեր շահերից չի բխում։
Ըստ նրա՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, և համոզված են՝ արտատարածաշրջանային ուժերը չեն կարող օգուտ բերել իրենց երկրներին։