Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական անձնագրով ենք, բայց քաղաքացի չենք. արցախցիները դիմել են դատարան | Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն | Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի ՄԱԿ-ի ելույթը Պուգաչովայի երգի ռեմիքսն էր. «Нас бьют, мы болтаем». Արմեն Աշոտյան | Դիմացս կանգնեց ու խուլիգանի պես պահեց, այո տրորված. Սրբազանը` ոստիկանապետին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քեզ տրորելու եմ», «գլուխդ պատին ես տալու». Սրբազանի ու ոստիկանապետի միջև բախում եղավ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քեզ տղու տեղ մի դիր», «Տո դու քեզ տղու տեղ մի դիր». բախում Սրբազանի ու ոստիկանապետի միջև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական ստորաբաժանումներ, հատուկ ջոկատայիններ հանրային հեռուստաընկերության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե անհրաժեշտ լինի հատուկ միջոց կիրառվի. ոստիկանապետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոք սեպ չի կարող խրել իմ ու Վեհափառի միջև, իմ անձնական որոշումն է եղել այս օրը Մայր տաճար չգնալ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքներ են | Բարձր լարում Հանրապետության հրապարակում. իշխանությունը պատրաստ է հատուկ միջոց կիրառել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ ոք սեպ չի կարող խրել իմ ու Վեհափառի միջև, իմ անձնական որոշումն է եղել այս օրը Մայր տաճար չգնալ

Լրահոս

Ավելացել են ընտшնեկան բռնnւթյունների դեպքերով դшտшրшն ուղարկված վшրnւյթները

ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։

Ըստ այդմ, նախորդ տարի Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 960 վարույթի դիմաց։

Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ մեկ տարվա ընթացքում, բացարձակ ավելացել են 888-ով կամ 92,5 տոկոսով։

Վարույթների քանակական աճը պայմանավորված է հիմնականում 2022թ․ հունիսից ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգրքի պահանջներից բխող՝ քրեական վարույթներով վիճակագրության վարման նոր մեթոդաբանությամբ։ Բացի այդ, վերջին շրջանում արձանագրվում է ընտանեկան բռնությունների վերաբերյալ դեպքերի մասին տուժողների կողմից իրավապահ մարմիններին դիմելու միտում, այսինքն վարույթների քանակական աճը պայմանավորված է ոչ թե բռնությունների դեպքերի քանակական ավելացմամբ, այլ բացահայտումների աճով։

Դրան զուգահեռ արձանագրվել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակական աճ։ 2023-ին քննված 1848 վարույթից 338-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 341 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ 2022-ին դատարան է ուղարկվել 122 վարույթ՝ 126 անձի վերաբերյալ մեղադրանքով։

Դատարան ուղարկված վարույթների կեսից ավելին՝ 51 տոկոսը, վերաբերում է ֆիզիկական ներգործություն կատարելու (ծեծի) դեպքերին։ Մասնավորապես 343 վարույթներից՝

• 4-ը քննվել են սպանության հատկանիշներով (2022-ին սպանության դեպքերի վերաբերյալ դատարան է ուղարկվել 9 վարույթ)

• 4-ը՝ սպանության փորձի,

• 1-ը՝ ինքնասպանության հասցնելու,

• 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,

• 7-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,

• 30-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու

• 1-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու,

• 3-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու,

• 3-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,

• 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,

• 177-ը՝ ֆիզիկական ներգործության

• 105-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով մեղադրյալների գերակշռող մասը եղել են ամուսնական կապի մեջ։ Մասնավորապես 349 մեղադրյալից՝

• 259-ը հանդիսացել են կին/ամուսին (74 տոկոս)

• 35-ը՝ ծնող/տատ ու պապ (9,7 տոկոս),

• 28-ը՝ քույր/եղբայր (8 տոկոս),

• 27-ը՝ զավակ/թոռ (7,7տոկոս)։

Դատարան ուղարկված վարույթներով 359 տուժողից

• 13-ը եղել են մինչև 12 տարեկան,

• 8-ը՝ 12-14,

• 6-ը՝ 14-18,

• 332-ը՝ 18-ից բարձր տարիքի:

557 քրեական վարույթ կարճվել է, որից 463-ը` ռեաբիլիտացնող, իսկ 90-ը` ոչ ռեաբիլիտացնող, 4-ը՝ այլ հիմքով։

144-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները։ 14 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության։

8-ն ավարտվել են եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։

149-ը միացվել է։ 608-ի վարույթ փոխանցվել է 2024թ.:

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում իրազեկել և զգուշացնել, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում՝ օրինակ սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է ծանրացնող հանգամանք:

Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ նման գործողություններից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև