Հավաստի լուրեր

Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ | Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է. Freedom House | Oկnւպшցվшծ Բերձnրը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ | Ամեն օր շարունակելու եմ մարդկանց օգնել, կյանքեր փրկել. փրկարար Արթուր Սուքիասյան | Հшկшհայկական դպրոցական օլիմպիադա՝ Ադրբեջանում | ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Երևանի դպրոցներում ծրագրվող шhшբեկչության լուրերի մասին | Oկnւպшցվшծ Քшրվшճшռnւմ բեռնատարն ընկել է գետը. կшն զnhեր

Լրահոս

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄԷ պատվիրակության հետ

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առեւտրատնտեսական համագործակցության կարեւորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աննախադեպ աճը:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, եւ այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ:

«Հայ-էմիրաթական փոխգործակցության խոստումնալից ուղղություններ կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, կրթության եւ գիտության, տուրիզմի ոլորտները, ինչպես նաեւ լոգիստիկ եւ փոխշահավետ ներդրումային նախագծերում համագործակցության հնարավորությունները»,- կարեւորել է Հակոբ Արշակյանը:

Ալի Ալ-Նուայիմիին իր հերթին նշել է, որ հունվարին Հայաստան կատարած այցից հետո ԱՄԷ-ն հետաքրքրություն է հայտնել Ակադեմիական եւ Ինժեներական քաղաքների շրջանակներում համագործակցության ընդլայնման եւ փոխայցերի հնարավորության վերաբերյալ:

ՀՀ եւ ԱՄԷ պատվիրակներն արձանագրել են՝ կգործադրեն հավելյալ ջանքեր, որ հայ-էմիրաթական համագործակցության հաջողության պատմությունները միայն ավելանան:

Հայկական պատվիրակությունն իր աջակցությունն է հայտնել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի հայ-էմիրաթական քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Հասմիկ Հակոբյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930