Հավաստի լուրեր

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել | Ի՞նչ հարցեր են քննարկվել միջազգային կլոր սեղան-քննարկման ժամանակ | Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը արդարադատության բնագավառում | Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծшռшյnղների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սшhմшնը հատելու և կրшկnցներին ի պատասխան՝ թշնшմnւն խnցելու համար | Քննիչներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից․ ո՞րն է պատճառը | Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ

Լրահոս

Փաշինյանն առավելագույն օգուտ է քաղելու ԱԺԲ–ի «հшրձшկումից»․ Հանրապետության հրապարակ

Площадь Республики/Հանրապետության հրապարակ  տելեգրամյան ալիքը հոդված է հրապարակել, ներկայացնում ենք այն․

Նոր Նորքի ոստիկանության բաժին երեկ ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է, մյուս երկուսը հիվանդանոցում են՝ ստացիոնար բուժում են ստանում։ Բևեռը հայտարարություն է տարածել դեպքի հետ կապված, որտեղ նշվում է բաժին ներխուժած անդամների պահանջները՝Նիկոլ Փաշինյանի հեռացում և հողերը չհանձնելու և պատերազմին պատրաստվելու պահանջ։

Բևեռի գործողությունը Փաշինյանն ու թիմը կարող են օգտագործել մի քանի նպատակներով։ Նախ՝Փաշինյանն երկրի ներսում կարող է սկսել ԱԺԲ–ի հետապնդումները՝նրանց գործողություններն որակելով, որպես ահաբեկչական և սպառնալիք հասարակության և պետության անվտանգությանը։ Այսինքն, հարձակումն ոստիկանական բաժանմունքի վրա լեգիտիմ հիմք է տալիս սկսել ԱԺԲ–ի դեմ պայքարն՝այդ կերպ լռեցնելով ազգայնական այն ուժին, որը խոսում է հողեր չհանձնելու մասին։

Բացի այդ, ԱԺԲ–ն անընդհատ փիառում է իր կապերն ԱՄՆ–ի հետ՝իրեն ներկայացնելով, որպես ԱՄՆ–ի, Արևմուտքի աջակցությունը վայելող քաղաքական ուժ, որի վրա «խաղադրույք» է կատարել ԱՄՆ–ն։ Բևեռն իրեն արդեն իսկ ներկայացնում է, որպես ապագա նոր կառավարություն։ Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը վարքաբեկում է ԱԺԲ–ին և ԱՄՆ–ն այլևս չի կարողանալու բացահայտ աջակցել մի ուժի, որը հարձակվում է պետական կառույցների վրա։ Այդ կերպ Փաշինյանն ԱՄՆ–ն «մեսիջ» է հղելու, որ Բևեռին ապագայում աջակցելը հակափիառ է լինելու ԱՄՆ–ի համար՝Հայաստանի ներսում։

ԱԺԲ–ն հայտարարություն է տարածել, որ իրենք տեղյակ չէին հարձակման մասին՝դա արվում է այդ զինված խմբից տարանջատվելու համար՝քրեական հետապնդումներից և ԱԺԲ–ի դեմ քարոզչությունից զերծ մնալու նպատակով։

Փաշինյանն ու թիմը տեսնելով հասարակության դժհոգությունն ու հնարավոր կոնսոլիդացիան՝Տավուշում անկլավները չհանձնելու հետ կապված, կարող է ԱԺԲ–ի գործողությունն օգտագործել՝Բաքվին նոր տարածքներ հանձնելու գործընթացն եթե ոչ վիժեցնելու, ապա գոնե ժամանակավոր սառեցնելու համար։ Փաշինյանն ու ՔՊ–ն կարող են հայտարարել միջազգային հանրությանը, որը խաղաղության օրակարգի դեմ կա հստակ հակազդեցություն՝նոր հողային զիջումների պարագայում ՔՊ–ին փոխարինելու են ավելի ռադիկալ, «ռևանշիստական» ուժեր և այդ պատճառով չպետք է շտապել՝Բաքվին նոր տարածքներ զիջելու առումով։ Փաշինյանն առավելագույն օգուտ է քաղելու ԱԺԲ–ի այս ակցիայից՝սեփական իշխանությունն ամրապնդելու և ընդդիմադիրներին թուլացնելու նպատակով։

ԱԺԲ–ն միգուցե հույս ուներ, որ այդ գործողությունը հնարավոր է առաջացնի հասարակության մոբիլիզացիա և խթան հանդիսանա հեղափոխության, հեղաշրջման համար, սակայն ՀՀ քաղաքացիները ցույց տվեցին, որ պետական կառույցների վրա հարձակումը չի վայելելու հասարակության աջակցությունը՝պետք է գնալ լեգիտիմ ճանապարհով՝ընտրություններով, ինչը նույնպես ձեռնտու է Փաշինյանին և թիմին, ովքեր 2021թ․–ին վերընտրվել են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930