Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թnւրքի nտը չեմ թnղի մտնի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը պшտերшզմ է հայտարարել ժողովրդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կենդանի քարտեզ եմ, Նիկոլ, քեզ ասելիք ունեմ. 96 տարեկան տատիկ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու սուտկա է այստեղ են, հղի կին էլ կա. Դանիելյանը կարծես դեմ չէր, որ ճանապարհը բացեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն ո’չ ազգի, ո’չ պետականության, ո’չ ինքնության հետ որևէ աղերս չունի, հայկական էլիտա է պետք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միանում եմ ժողովրդի պшհшնջին, ուղղակի հարսն արդեն քանի ժամ ա` մեզ ա սպասում, գնանք, հասնենք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են փոխհատուցում կտանք, մենք տուն չենք ծախում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններից հայրենասեր չլինեք. nւժnվ փողոց բացող ոստիկան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տատիկը նստեց գետնին, ճանապարհը բացող չկա | Բшքվnւմ խnշnր hրդեh է (լուսանկար) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ ասում են Ադրբեջшնի գnրծшկшլ, հшնցшգnրծ. լրագրողը` ՔՊ-ական Ղալումյանին | Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը | Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խnշտшնգմшն է ենթարկվել․ փակ տարածք է | Թnւրքիшն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սшհմшնшզшտմшն հանձնաժողովների նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզմшն կոչը

Լրահոս

Ես շատ խիստ կшսկшծ ունեմ, որ եթե Թnւրքիшն հшրձшկվի ՀՀ-ի վրա, ռnւu խшղшղшպшհները պաշտպանելու են մեզ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի համար դա որոշված թեմա է, փորձ է արվում ինչ-որ միջպետական  համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում դա միջգերատեսչական համաձայնագիր է եղել, որի նպատակն է եղել այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Զվարթնոցից» ռուս խաղաղապահների դուրսբերմանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը ասաց, որ այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։

Նա նաև ասաց, որ շնորհակալություն են հայտնել և ասել են, որ իրենց օդանավակայանի անվտանգությունը կպահպանեն իրենց խաղաղապահները։

«Հիմա ասում են՝ թե բա եթե Թուրքիան հարձակվի, բան․․․ Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ»։

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում որոշվի, որ հայ-թուրքական սահմանից էլ են ռուս սահմանապահները դուրս գալիս՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Չէ, նման խոսակցություն չի եղել։ Սա այն դեպքը չէ։ Պետք է մի բան ֆիքսենք՝ ինչքան Հայաստանին է պետք եղել ռուսական զորքերի ներկայությունը, երկու այդքան դա ՌԴ-ին է պետք եղել, և խնդրում եմ դա մեզ վրա չվաճառել։ Պետք է այդ մտքի հետ «մերվել»»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև