SHOT տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հայտնել է, որ գլխավոր դատախազությունը սկսել է էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովային օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգը։
Ըստ նրաք՝ գերատեսչությունը համապատասխան խնդրանք է ուղարկել Արդարադատության նախարարություն։ Ընթացակարգը սկսելու պատճառ են դարձել երգչուհու խոսքերն այն մասին, որ նորմալ մարդիկ չեն պատրաստվում վերադառնալ Ռուսաստան։
Բացի դա, երգչուհին ենթարկվել է քննադատության, քանի որ ոչ մի կերպ չի արձագանքել ահաբեկչությանը, որը տեղի է ունեցել մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլում»։