Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գnրծшկшլшկшն պшհվшծք. ՔՊ-ական

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը «դրսևորում է գործակալական պահվածք»։

«Եվ կրկին հնչում են տարօրինակ հայտարարություններ ինչ-որ վտարանդի կառավարության մասին: Եվ հատկանշականն այն է, որ դրանք հնչեցնում է ԼՂ լուծարման փաստաթուղթը ստորագրած, այդ ընթացքում ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ գտնվելու մասին Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանք ներկայացրած անձ։

Եվ այս հայտարարությունների գլխավոր խնդիրը ոչ թե հենց կառավարությունն է ինքնին և, առավել ևս, պաշտոնյաները, այլ վերաբերմունքը և հարգանքը մեր պետության, մեր անկախության, մեր ժողովրդի ընտրության նկատմամբ։

Իսկ եթե զուգահեռենք այս հայտարարություններն արտաքին ուժերի կողմից Հայաստանի անկախության դեմ արվող գործողությունների հետ, ապա ակնհայտ է, որ գործ ունենք փոխանցումներով խաղի հետ, որտեղ դեռևս հայտնի ուժերը միայն ինքնագոլեր են գրանցում։

Այս անգամ, սակայն, մարզիչները, կարծես, դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որն արդեն առանձնացել է իր մարզիչներին տպավորելու մեզ համար դառը փորձով՝ մեկ շաբաթում, մեկ ստորագրությամբ լուծարելով Լեռնային Ղարաբաղը։

Հաշվի առնելով այս ամենը՝ Շահրամանյան Սամվելն արդեն, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք, ինչն առնվազն պետք է գրաված լիներ համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը։

Հայաստանում կա մեկ կառավարություն, կա մեկ իշխանություն, և մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն անգամ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին»,- Facebook-ում գրել է ՔՊ-ականը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ ու քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031