Հավաստի լուրեր

Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ․Շիրազ Խաչատրյան | Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար,բայց շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան | Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից | Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց | Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ-ն՝ օպերատորի նկատմամբ ուժ կիրառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին. Oragir.News | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմшկшվnրվшծ անձինք Տավուշում шռևшնգում են Newday.am կայքի օպերատորին | ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել | Պեսկովը նոր հայտարարություն է արել | Ողբերգшկшն դեպք․ տղամարդը 4-րդ հարկի իր բնակարանից ցшծ է նետվել | Հայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ | Uшհմшնին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան | ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել | ՈՒՂԻՂ․ Ինչպես են դիմավորում Սուրեն Պետրոսյանին Կիրանցում

Լրահոս

«Միասին» շարժումը ԱԺ ուժերից պահանջում է անվստահություն հայտնել Փաշինյանին

«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ 3 խմբակցություններին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել։

Այս մասին նշված է շարժման տարածած պահանջագիր-հայտարարությունում:

Պահանջագրում ասվում է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքը նրա կողմից 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» օրենքի ուժ ունեցող փաստաթղթի հիմնական բովանդակության բացարձակ խախտումն է։

Շարժման անդամները հիշյալ փաստաթղթում ամրագրված նպատակների և սկզբունքների խախտումների մի քանի օրինակ են ներկայացրել։ Մասնավորապես, բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։

«Հայ-ռուսական ռազմավարական դաշինքին վերաբերող պարբերությունում ամրագրված արձանագրում-պարտավորությունները ոչ միայն չեն կատարվել, այլև ամբողջությամբ տապալվել են։ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դիմելու ԱԺ-ին՝ ռազմավարական դաշնակցի հետ իր կողմից խաթարված ծրագրի նոր սկզբունքները հաստատելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

«Շարժումը» հիշեցնում է, որ «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին» պարբերությունում կառավարությունը հավաստիացրել էր, թե «շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին»։

«Միասին» շարժումը պատրաստ է ներկայացնել ՀՀ վարչապետի թեկնածու։ Պահանջագրում շեշտվում է, որ ԱԺ խմբակցություններից ակնկալում են հայտնել իրենց որոշման մասին մինչև ապրիլի 10-ը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև