Հավաստի լուրեր

Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մովսես Ոսկանյանն ու Նաիրա Պետրոսյանը որոնվում են որպես անհետ կորած | Ո՞վ է Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնվшծ քաղաքացին | «Ուրшլի» ղեկին որդիս է եղել. մեքենայի шրգելшկները չեն աշխատել. 5 տարի այդ մեքենան չի քշվել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթшրից տnւժшծի մայր. news.am | Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում. Խաչատուրյանը՝ Տոկաևին | 30 տարի ստիպում եք սիրել ուրիշինը, ինչի՞ համար, գնացել «կպել եք» ուրիշի՝ միջազգայնորեն ճանաչված հողերից․ Արթուր Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զարկ, երբ քեզ հալածում են. ջահերով երթ | Քաղաքացու վրա թքшծ ու չպшտժվшծ Ալեն Սիմոնյանը սրտնեղել է | Արմեն Չարչյանի հորեղբոր դուստրը մասնակցել է Աննա Հակոբյանի 1մլն դրամանոց բարեգործական ընթրիքին. Hayastan.news | 2024-ին ՀՀ 2 արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում. Մխիթար Հայրապետյան | Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին․ ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի․ նոր մանրամասներ «Ուրալ»-ի nղբերգшկшն վթшրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլական վիժվшծք. ինչպես ավտոբուսի մեջ դիմավորեցին ՔՊ-ական պատգամավորին | Երկրшշшրժ՝ Ադրբեջшնում | Համոզված եմ՝ Ձեր այցի արդյունքներով որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը․ Փաշինյանը՝ Տոկաևին

Լրահոս

Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը․

«Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը եւս մէկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացայայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամութիւնը։ Այս անգամ հերթը Տաւուշի մարզինն է։ ՀՀ ներկայ իշխանութեան վարած ազգագործան քաղաքականութեան հետեւանքով թշնամուն են յանձնւում ռազմավարական նշանակութեան տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագոյն սպառնալիքներ։

Արցախի յանձնումը միայն սկիզբ էր։ ՀՀ իշխանութիւնը ամէն կերպ մոռացութեան է տալիս Արցախն ու Արցախի հարցը։ Արցախի իրաւունքների բարձրացման եւ հետապնդման բացառիկ լիազօրութիւն ունեն Արցախի ժողովրդի կողմից ընտրուած պետական մարմինները։ Այդ մարմինները վարկաբեկելը եւ նրանց գործունէութեանը խոչընդոտելը նշանակում է հրաժարուել այդ իրաւունքներից։

Արցախի կարգավիճակի եւ արցախահայերի հաւաքական վերադարձի իրաւունքի հարցերը հայութեան օրակարգի վրայ են եւ մինչեւ չլուծուեն այդ հարցերը՝ չի կարող լինել արժանապատիւ եւ իրական խաղաղութիւն։

Հ.Յ.Դաշնակցութիւնը անցնող տարիների ընթացքում բազմիցս զգուշացրել է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թշնամիներից եկող վտանգների ու սպառնալիքների մասին, որոնց առջեւ գիտակցաբար եւ համոզումով տեղի է տալիս ՀՀ իշխանութիւնը։

Անհրաժեշտ է վերջ դնել ազգային արժէքների ու կառոյցների դէմ պայքարելու քաղաքականութեանը եւ կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակութեան բարձրացման ու հզօրացման վրայ։

Համոզուած ենք՝ Հայաստանում եւ Սփիւռքում, բոլոր առողջ, ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտութիւն է։ Օրակարգը մէկն է՝ հայկական պետականութեան փրկութիւնը։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
28 Մարտ, 2024 թ.»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև