Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Ալեն Սիմոնյանն ու ադրբեջանցի գործընկերը կրկին կհանդիպեն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի ունեցավ։ Հենց հանդիպման սկզբից իմ գործընկերն ասաց, որ չի կարող և չի պատրաստվում քննարկել հարցեր, որոնք խորհրդարանական դիվանագիտության շրջանակից դուրս են։ Դա ինձ համար ընդունելի տարբերակ էր, չնայած, որ ես հանդիսանում եմ նաև իշխող կուսակցության վարչության անդամ եմ և կարող էի ինչ-որ հարցեր քննարկել, որոնք խորհրդարանական դիվանագիտության շրջանակից դուրս են։ Ես հնարավորինս փորձեցի նրան ներքաշել այդ քննարկման մեջ, և պետք է ասեմ, որ զրույցը բավականին կառուցողական էր»,- մանրամասնել է Սիմոնյանը։

Ինչո՞ւմ էր կայանում այդ կառուցողականությունը՝ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է․ «Կառուցողականությունը կայանում էր նրանում, որ մենք համաձայնեցինք, որ երկուստեք անվստահության մթնոլորտ կա։ Իրենք մեզ չեն վստահում ու ասում են, որ մենք հարձակվելու ենք։ Նա առաջ էր քաշում իրենց նարատիվները, որոնց մասին մշտապես խոսում են։ Նա փորձեց ինձ վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք կամ որևիցե բան չի նախապատրաստվում։ Ես հակադարձեցի՝ ասելով, թե այդ դեպքում ինչի համար են այդքան մեծ քանակությամբ զենք գնում, նա էլ ինձ մեղադրեց նրա մեջ, որ մենք ենք զենք գնում։ Մի խոսքով՝ փոքր վեճ սկսվեց, որից հետո մենք վերադարձանք խորհրդարանական հարթություն»։

ԱԺ նախագահն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ որոշում են կայացրել շփումներ սկսել խորհրդարանական մակարդակում։ «Ես ասացի, որ այս հարցը պետք է քննարկեմ մեր խմբակցության և մեր թիմի հետ։ Նա նույնպես պատրաստակամություն հայտնել իրենց ներսում քննարկել, և մենք պայմանավորվեցինք հաջորդ հանդիպման վերաբերյալ, որը նախնական պայմանավորվածությամբ կկայանա մայիսի կեսերին»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ մանրամասնելով, որ հանդիպումը կրկին կկայանա Միջխորհրդարանական միության հարթակում, քանի որ այս պահին երկու կողմերի համար էլ դա ամենաընդունելի հարթակն է։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել էր Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031