Հավաստի լուրեր

«Ուրшլի» ղեկին որդիս է եղել. մեքենայի шրգելшկները չեն աշխատել. 5 տարի այդ մեքենան չի քշվել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթшրից տnւժшծի մայր. news.am | Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում. Խաչատուրյանը՝ Տոկաևին | 30 տարի ստիպում եք սիրել ուրիշինը, ինչի՞ համար, գնացել «կպել եք» ուրիշի՝ միջազգայնորեն ճանաչված հողերից․ Արթուր Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զարկ, երբ քեզ հալածում են. ջահերով երթ | Քաղաքացու վրա թքшծ ու չպшտժվшծ Ալեն Սիմոնյանը սրտնեղել է | Արմեն Չարչյանի հորեղբոր դուստրը մասնակցել է Աննա Հակոբյանի 1մլն դրամանոց բարեգործական ընթրիքին. Hayastan.news | 2024-ին ՀՀ 2 արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում. Մխիթար Հայրապետյան | Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին․ ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի․ նոր մանրամասներ «Ուրալ»-ի nղբերգшկшն վթшրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլական վիժվшծք. ինչպես ավտոբուսի մեջ դիմավորեցին ՔՊ-ական պատգամավորին | Երկրшշшրժ՝ Ադրբեջшնում | Համոզված եմ՝ Ձեր այցի արդյունքներով որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը․ Փաշինյանը՝ Տոկաևին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի հ. 4 առողջության կենտրոնի հիմնանորոգումն ավարտվում է | ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգшղթյшլների հարցով բանակցելու մասին հրապարակմանը | «Ինձ ընդհանրապես չի հուզում իմ шպoրինի шզшտшզրկnւմը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության шպoրինի ազատությունը». Նարեկ Մալյան

Լրահոս

Հարևան կանանցից մեկին uպшնել է, մյուսի նկատմամբ uպшնության փորձ կատարել․ ի՞նչ է տեղի ունեցել

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 40–ամյա բնակչի կողմից հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, հարևանությամբ բնակվող կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։

2024թ․ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր 40–ամյա որդին, հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:

2024թ․ մարտի 24-ին՝ ժամը 11:19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» և «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով շտապ բուժօգնության խմբի կողմից Խորեն Խաչատրյան փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 64 և 32–ամյա բնակչուհիները:

Նույն օրը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 64–ամյա կինը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, ապա նաև 155-րդ հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթները, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում։

Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն՝ 40–ամյա տղամարդը հաշվառված է հիշյալ ՓԲԸ-ում։ Պարզվել է, որ մարտի 7-ին հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո նշված անձը Ոստիկանության կողմից տեղափոխվել է նշված հոգեկան առողջության կենտրոն, սակայն հետագայում վերջինս վերադարձել է իր բնակության վայրը։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ սպանության դեպքի վայր հանդիսացող բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, իսկ նախասրահի հատակին հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ արնանման հետքերով:

Քննությամբ պարզվել է, որ 2024թ․ մարտի 7–ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորեն Խաչատրյան փողոցում գտնվող տանը 40–ամյա տղամարդը, հորը ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, որից հետո հայրը փորձել է փախչել՝ վազելով ննջասենյակի դռան ուղղությամբ: 40–ամյա տղամարդը վազել է նրա հետևից, հագուստից բռնելով քաշքշել, ապա քարշ տվել նրան դեպի հյուրասենյակ, որտեղ հատակին գցելով՝ ոտքերով ու ձեռքերով  բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավով զուգորդված մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2024թ․ մարտի 24–ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 40–ամյա տղամարդը, նախորդ օրը՝ երեկոյան, հարևանի կողմից իր կանչին չարձագանքելու պատճառաբանությամբ, սեփական անձի առավելությունն ու գերակայությունը ընդգծելու մղումներով, խուլիգանական դրդումներով, մտել է հարևան տուն, դանակով հարվածներ է հասցրել հիշյալ տան 64 և 32–ամյա բնակչուհիների մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Կանանցից մեկը բժշկական կենտրոնում մահացել է, իսկ մյուսին հաջողվել է համապատասխան բուժօգնություն ցույց տալ և փրկել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ, որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն կիրառելու վերաբերյալ։

Միջնորդությունը բավարարվել է, և  որոշման կատարումը հանձնարարվել է  ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ին:

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև