Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թnւրքի nտը չեմ թnղի մտնի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը պшտերшզմ է հայտարարել ժողովրդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կենդանի քարտեզ եմ, Նիկոլ, քեզ ասելիք ունեմ. 96 տարեկան տատիկ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու սուտկա է այստեղ են, հղի կին էլ կա. Դանիելյանը կարծես դեմ չէր, որ ճանապարհը բացեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն ո’չ ազգի, ո’չ պետականության, ո’չ ինքնության հետ որևէ աղերս չունի, հայկական էլիտա է պետք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միանում եմ ժողովրդի պшհшնջին, ուղղակի հարսն արդեն քանի ժամ ա` մեզ ա սպասում, գնանք, հասնենք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են փոխհատուցում կտանք, մենք տուն չենք ծախում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններից հայրենասեր չլինեք. nւժnվ փողոց բացող ոստիկան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տատիկը նստեց գետնին, ճանապարհը բացող չկա | Բшքվnւմ խnշnր hրդեh է (լուսանկար) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ ասում են Ադրբեջшնի գnրծшկшլ, հшնցшգnրծ. լրագրողը` ՔՊ-ական Ղալումյանին | Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը | Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խnշտшնգմшն է ենթարկվել․ փակ տարածք է | Թnւրքիшն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սшհմшնшզшտմшն հանձնաժողովների նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզմшն կոչը

Լրահոս

Խnւզшրկnւթյnւններ են անցկացվում շուրջ 40 վայրերում. ի՞նչ է կատարվում

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու , սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքով քննվող քրեական վարույթի շրջանակներում լայնածավալ քննչական գործողություններ ու խուզարկություններ են իրականացվում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասնեց, որ լայնածավալ քննչական գործողություններ են իրականացվում, որոնք ընդգրկում են շուրջ 4 տասնյակ անձանց բնակարաններ և այլ վայրեր։

Ավելի վաղ՝ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն էր տարածել, որ խուզարկություն է իրականացվել կուսակցության մի խումբ անդամների բնակարաններում։

Մարտի 24-ին երեք անձ զինված փորձել էին ներխուժել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժանմունք, որի ընթացքում նրանցից մեկի մոտ եղած նռնակի պայթյունի հետևանքով ներխուժել փորձողներից երկուսը վիրավորվել և տեղափոխվել էին հիվանդանոց։ Երրորդ անձը՝ նռնակներով զինված՝ մնացել էր ոստիկանության բաժանմունքի շենքի դիմաց՝ սպառնալով պայթեցնել նռնակները։ Նրա հետ երկարատև բանակցություններից հետո ՀՀ ոստիկանության ծառայողներին և ԱԱԾ աշխատակիցներին, ի վերջո, հաջողվել էր վնասազերծել տղամարդուն և բերման ենթարկել։ Վնասազերծելուց հետո նրա մոտ հայտնաբերվել էր 4 նռնակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության հոդվածով։

Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատել էր, որ ոստիկանության բաժանմունք ներխուժելու փորձ կատարած 3 անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցության համակիրներ են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև