Գեղամ Մանուկյանը крутит է անում. Ալեն Սիմոնյանը դիմում է դատարան | Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Մանուկյան | Ուզու՞մ ենք արդյոք պատմության մեջ մնալ մեր քաղաքակրթական կոդ-ով | Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել | Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան | Դեկտեմբերի 8-ի աստղագուշակ | Տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սիրիայում իրավիճակի մասին | Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ | Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք | Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութեր) | Մտածեցի, որ գազօջախը կտրաքի, փորձեցի փախչել դուրս, ընկա, հարևանները գոռում էին. Արտյոմ Կարապետյանը` ավերիչ երկրաշարժի մասին | Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր | Սպասվում են տեղումներ ձյան տեսքով | Դամասկոսն ընկավ. Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը | Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)

Լրահոս

Պատճառված վնասներից 2023թ․ ընթացքում վերականգնվել է ընդհանուր շուրջ 1մլրդ դրամը

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

Ամփոփվել են 2023թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքներն արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ:

Ըստ այդմ, նախորդ տարի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 1326 քրեական վարույթ, ինչը 108-ով կամ 8 %-ով ավելի է 2022թ․ քննված նույնաբնույթ դեպքերի վերաբերյալ վարույթների քանակից։

Ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ ստորաբաժանումների գերծանրաբեռնվածության պայմաններում հաջողվել է 2023թ․ ընթացքում էականորեն ավելացնել դատարան ուղարկվող վարույթները։ Մասնավորապես վերոնշյալ 1326 վարույթներից 133-ի նախաքննությունն ավարտել մեղադրական եզրակացությամբ և 354 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, այն դեպքում երբ 2022թ․-ին քննված 1218 վարույթից դատարան էր ուղարկվել 76-ը՝  122 անձի վերաբերյալ մեղադրանքով։ Այսինքն նախորդող արվա համեմատ դատարան ուղարկված վարույթները 2023թ․ աճել են շուրջ 75 տոկոսով, իսկ դրանցով անցնող մեղադրյալների քանակը՝ 190 տոկոսով։

214 վարույթ կարճվել  է, որից 176-ը  ռեաբիլիտացնող, 38-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 80 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 194-ն ուղարկվել  է  այլ մարմին, 106 վարույթ՝ միացվել է, 599-ը փոխանցվել է 2024թ.:

Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեում 2023թ․ քննված կոռուպցիոն բնույթի քրեական վարույթները վերաբերել են, հիմնականում՝

  • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակագույքը հանցավոր տարբեր սխեմաներով վարձակալության տալուն կամ օտարելուն, հողամասերի ինքնակամ զավթմանը,
  • ուսումնական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտներ հատկացնելու կամ այդ գումարները յուրացնելուն,
  • սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում չարաշահումներին, այդ թվում կաշառք ստանալուն, տալուն և կաշառքի միջնորդությանը,
  • ուսումնական, պետական, համայքնային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններին, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն,
  • պաշտոնատար անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն,
  • գերեզմաններում հողահատկացումների գործընթացում պաշտոնեական չարաշահումներին և անփութությանը,
  • փողերիլվացմանը և այլն։
  • Տարվա ընթացքում հատուկ հետևողականություն է դրսևորվել հատկապես սխեմատիկ բնույթ կրող առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը։ Դրանց ուղղությամբ տարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնք շարունակվել են նաև 2024թ․ ընթացքում: Դրանցից են, մասնավորապես, ինտենսիվ այգիների զարգացման պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում առերևույթ չարաշահումները։

Մինչդատական վարույթի ընթացքում 2023թ․ ավարտված միայն կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով պատճառված գույքային ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 8մլրդ 720մլն ՀՀ դրամ, որից 4մլրդ 320մլն-ը՝ պետությանը և համայնքներին պատճառված վնասն է, մնացածը՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց։

Պատճառված վնասներից 2023թ․ ընթացքում վերականգնվել է ընդհանուր շուրջ 1մլրդ դրամը։

Քրեական վարույթներով վնասի վերականգնման իրավական երաշխիքների ապահովման նպատակով արգելանք է կիրառվել շուրջ 1մլրդ 200մլն ՀՀ դրամի չափով գույքի նկատմամբ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև