«Յո՞ երթաս»․ Արտակ Զաքարյան | ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել | Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար | Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է. Փաշինյան | Վարչապետն իր դիրքորոշումն անպայմանորեն կհայտնի այս հարցի վերաբերյալ. Ավինյանը՝ տրանսպորտի թանկացման մասին | Հայտնի են վարժական հավաքների ժամկետները | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը | Հանրային քննարկման է ներկայացվել արցախցիների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով | 2025-ի հոկտեմբերից ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ, բայց ոչ տրանսպորտում․ ԿԲ | Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով | «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները | Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել | ՏԿԵ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է միջտարածաշրջանային համագործակցությունը | Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի

Լրահոս

Իսրшյելի հшրվшծից Դшմшսկnunւմ Իրանի հյուպատոսությունն шվերվել է. ՄԱԿ-ի ԱԽ-ն шրտшհերթ նիստ կգումարի

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ասվում է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում Իսրայելին վճռական պատասխան տալու Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար։

ria.ru-ն հայտնում է, որ փաստաթուղթը կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը դնում է Իսրայելի վրա, հայտնում է ։

Ասվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերապահում է իր օրինական, անօտարելի իրավունքը՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում՝ վճռական պատասխան տալու նման դատապարտելի արարքին։

Իրանը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «խստորեն» դատապարտել Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա և միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու համար։

Ըստ իրանցի դիվանագետների՝ Անվտանգության խորհրդի միջոցառումները պետք է ուղղված լինեն այս հանցագործության մեղավորներին անհապաղ պատասխանատվության ենթարկելուն։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ  Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակումները որակել է միջազգային բոլոր պարտավորությունների և կոնվենցիաների խախտում: Աբդոլլահիանը նշել է, որ անհրաժեշտ է «միջազգային հանրության կոշտ արձագանքը նման հանցավոր գործողություններին»։

Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram ալիքում, Մոսկվան խնդրել է Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել հարձակման վերաբերյալ։ Այն նախատեսված է ապրիլի 2-ին ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին):

Երկուշաբթի օրը Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, էլիտար զորամաս) հաստատել է, որ իր երկու գեներալները և ԻՀՊԿ-ի հինգ այլ սպաներ սպանվել են հարվածի հետևանքով:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում անձամբ պատասխանել Իսրայելի օդային հարվածին։ Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին նույնպես վճռական պատասխան է խոստացել Իսրայելի գործողություններին։

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը՝ ընդգծելով, որ դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա ցանկացած հարձակում, որի անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով, անընդունելի է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև