Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը. Տոկաև | Գյումրեցիների որոշման վրա այս ամենը չի ազդելու, գնալու են ու ընտրեն ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին. Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրու դեպքերի մասին | ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ | Ակնհայտ է, որ հերթական անգամ իշխանություններն իրավական գործընթացներն օգտագործում են բացառապես քաղաքական նպատակներով՝ յոթ տարի «պայքարելով» նախկինների և նախկին բարքերի դեմ. Մեսրոպ Առաքելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց արագիլը. Սաղաթելյանը հեգնում է | Գագաուզիայի ղեկավարը դիմել է Պուտինին՝ խնդրելով օգնել իր ազատ արձակմանը | Ժողովո՛ւրդ ջան, ուսանողին ինչն է խանգարում նստել հեծանիվ ու գնալ տուն. Փաշինյան | Գլխավոր դատախազն ԱԺ-ին է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը | ՄԻՊ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրու ավագանու անդամին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե | Երևան-Բաքու կարգավորումը լայն հեռանկարներ կբացի Հրվ. Կովկասի աշխարհառազմավարական զարգացմամբ հետաքրքրված այլ երկրների համար. Ղազախստանի ԱԳ նախարար | Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում. փաստաբան | Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան | Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ | Վաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ) | Ալիևները մեկնել են Արցախ

Լրահոս

Իմիտացիա էր այս ամենը, մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին. Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ «Գոյ» թատրոնի մուտքը փակելու մասին

«Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գործընթացը նման է բանակցությունների իմիտացիայի ու իրենց գլխի տակ փափուկ բարձ դրեցին:

«Ենթադրությունները թողնում եմ ձեզ: Մեզ առաջարկում են անկախ միավոր հանդիսանալ և դրա հետ կապված ոչինչ չեն անում: Մենք մոտ 1 ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ, և վերջին հանդիպման ժամանակ փոխնախարարը հայտնել է, որ իրենք արդեն պետռեգիստր են դիմել»,- ասաց դերասանը։

Միևնույն ժամանակ իրենք պայմանավորվել են, որ այդ ընթացքում ոչ մի մամուլի ասուլիս բանակցելու ընթացքում չեն տալիս և ոչ մի գործողություն չեն անում, դատական նոր հայցեր չեն ներկայացնում:

«Պարզվեց, որ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի, որպես ՊՈԱԿ գործունեությունը դադարել է: Ստացվում է, որ իմիտացիա էր այս ամենն ու իրենք ուղղակի ժամանակ էին ձգում ապօրինաբար ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու»,- ասաց նա:

Ըստ դերասանի՝ որոշման մեջ պարզ գրված է, որ ընդունում-հանձնումը երկու ՊՈԱԿ-ների միջև պետք է լինի և այդ ստորագրությունների հիման վրա դիմում ներկայացվի պետռեգիստր: Առանց այդ ստորագրությունների մարդիկ դիմել են պետռեգիստր և դադարեցրել են:

«Երբ ԱԺ-ից հայտարարում են, որ իրենք որոշեցին դատարաններից գործերը հետ չվերցնեն, մենք մեր պայմանավորվածությունները գործողություններ չանելու մասով ազնվորեն պահել ենք, բայց արդեն հարուցված դատական գործերը մենք ի պաշտպանություն մեզ հետ չենք վերցրել ու հետ վերցնելը մեր կողմից հիմարություն կլիներ: Դատական գործը դատարանում՝ իրենք մեզ խաբեցին, պատկերացնո՞ւմ եք գործերը, եթե հետ վերցնեինք, ընդհանրապես չէին շփվի մեր հետ»,- հայտնեց նա:

Հիշեցնենք՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև