Հավաստի լուրեր

Փաշինյանը հավաքել է ՔՊ-ականներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաչատուր Սուքիասյանն իդիոտ չէ և շատ լավ հասկանում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է | Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր шզшտшզրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա | Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան | Բացահայտվել է «Հերnին», «Մեթшմֆետшմին» և «Մшրիխnւшնш» տեսակի թմրшմիջnցների մաքսանենգության դեպք (լուսանկար) | «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան (լուսանկարներ) | Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռшզմшկшն օգնություն ցուցաբերել Հայաստանին | Այս պահին արդեն Սամվել Վարդանյանի ազատության համար 5 մլն դրամ է փոխանցվել | Վազգեն Մանուկյանը բաց նամակ է գրել Կոնստանտին Զատուլինին | 13-ամյա աղջկա նկատմամբ uեքunւшլ բնnւյթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են. նոր մանրամասներ | Դավիթ Տոնոյանի խшփшնմшն միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դшտшրшնը մերժեց | Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի | «Թաեքվոնդոյի» մարզիչը հшյհnյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթшրկել․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այ «oձ խnւզnղ Անդոն», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Հովհաննես Շահինյան

Լրահոս

3 բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել

ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում շահագործվող մի քանի բենզալցակայանների գործունեության նկատմամբ։

Մասնավորապես՝ վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզ, Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող  բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։  Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման դրական եզրակացության։

Հաշվի առնելով վերոնշյալ իրավախախտումը՝ Տեսչական մարմնի  ղեկավարի կողմից բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել,  և  համայնքի միջոցով  բենզալցակայանն ապամոնտաժվել է։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները  հրդեհատեխնիկական հետազոտություններ են կատարել նաև ՀՀ, Լոռու մարզ, Մարգահովիտ 24 փող․ 2, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, տուն 177 հասցեներում գտնվող, անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար:

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նաև վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև