Հավաստի լուրեր

Փաշինյանը հավաքել է ՔՊ-ականներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաչատուր Սուքիասյանն իդիոտ չէ և շատ լավ հասկանում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է | Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր шզшտшզրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա | Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան | Բացահայտվել է «Հերnին», «Մեթшմֆետшմին» և «Մшրիխnւшնш» տեսակի թմրшմիջnցների մաքսանենգության դեպք (լուսանկար) | «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան (լուսանկարներ) | Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռшզմшկшն օգնություն ցուցաբերել Հայաստանին | Այս պահին արդեն Սամվել Վարդանյանի ազատության համար 5 մլն դրամ է փոխանցվել | Վազգեն Մանուկյանը բաց նամակ է գրել Կոնստանտին Զատուլինին | 13-ամյա աղջկա նկատմամբ uեքunւшլ բնnւյթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են. նոր մանրամասներ | Դավիթ Տոնոյանի խшփшնմшն միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դшտшրшնը մերժեց | Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի | «Թաեքվոնդոյի» մարզիչը հшյհnյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթшրկել․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այ «oձ խnւզnղ Անդոն», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Հովհաննես Շահինյան

Լրահոս

Crocus City Hall-ի դեպքից տnւժшծները պшհшնջում են քրեшկшն գործ հшրուցել ադրբեջանցի սեփականատերերի նկшտմшմբ

«Crocus City Hall»-ում ահաբեկչությունից տուժածները դիմել են ՌԴ ՔԿ՝ պահանջելով քրեական գործ հարուցել համալիրի սեփականատերերի նկատմամբ:

Նրանք պնդում են, որ շենքը հակահրդեհային պատշաճ համակարգ չի ունեցել։

Տուժածների շահերի պաշտպան Իգոր Տրունովը,  տուժածների անունից հայտարարությունն ինքն անձամբ ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին է փոխանցել։

Ահաբեկչությունից տուժածներն ու նրանց հարազատները քննչական կոմիտեից պահանջում են հանցագործության փաստով քրեական գործ հարուցել «Crocus City Hall»-ի սեփականատերերի նկատմամբ՝ ՌԴ Քրեական օրենսդրության 238-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ծառայությունների մատուցում՝  չհամապատասխանող անվտանգության պահանջներին, ինչի հետևանքով մահացել է 144 մարդ, 551-ը՝ տուժել։

Փաստաբանը նաև հայտնել է, որ ՔԿ-ին ուղղված պահանջներից է նաև անհրաժեշտ ստուգումներ իրականացնելը՝ արդյոք պատշաճ շահագործվե՞լ են շենքի հրդեհաշիջման և ծխահեռացման համակարգերը, պատշաճ կերպով իրականացվե՞լ է արդյոք մարդկանց տարհանումը հրդեհվող շենքից, ինչո՞ւ են վթարային մի շարք ելքեր փակ եղել։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ օրենքի համաձայն՝ հրդեհային անվտանգության պահանջների խախտման առաջին պատասխանատուները շենքի սեփականատերերն են, քանի որ հենց սեփականատերն է հրդեհային անվտանգության ու դրա արդիականացման համար ֆինանսական ներդրումներ անելու մասին որոշում կայացնում։

Հիշեցնենք, որ «Crocus City Hall»-ի սեփականատերը «Crocus International»-ի նախագահ Արազ Ագալարովն է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսնու հայրը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև