Հավաստի լուրեր

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել | Ի՞նչ հարցեր են քննարկվել միջազգային կլոր սեղան-քննարկման ժամանակ | Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը արդարադատության բնագավառում | Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծшռшյnղների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սшhմшնը հատելու և կրшկnցներին ի պատասխան՝ թշնшմnւն խnցելու համար | Քննիչներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից․ ո՞րն է պատճառը | Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ

Լրահոս

Ոսկեպшրի բնшկիչների հետ համատեղ ձևավորել ենք «Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբ․ Սուրեն Պետրոսյան

Իշխանության կողմից Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների միակողմանի հանձնման և հակապետական քաղաքականության դեմ ընդվզման սկիզբը փաստացի դրեց Ոսկեպարը, որն այլևս ոչ միայն ընդվզման, այլ նաև հայկական պետականության համար պայքարի կիզակետն է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

«Հաշվի առնելով առկա համազգային խորքային ճգնաժամը, այլևս հրամայական է, որ ազգի յուրաքանչյուր շերտի ներկայացուցիչ (մշակութայինից մինչև ռազմական գործիչ՝ ներառյալ սփյուռքը), ոչ միայն խոսքով, այլ նաև վարքով արտահայտի իր դիրքորոշումը ստեղծված բարդագույն իրավիճակում՝ կանգնելով ոսկեպարցու կողքին, միևնույն ժամանակ տեղային պայքարը դարձնելով համազգային։

Արցախի դավադիր կորստից հետո, կազմաքանդելով նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային (հոգևոր և ֆիզիկական) համակարգը, ներկայիս վարչակազմը Բաքվի միակողմանի պահանջով պատրաստվում է հանձնել նաև Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, որով անդառնալի հարված կհասցվի ՀՀ պետականությանը:

Ոսկեպարին, Կիրանցին, Բաղանիսին, Բերքաբերին ու ՀՀ մյուս սահմանային բնակավայրերին սպառնացող վտանգը համազգային և համապետական մարտահրավեր է, որը վերաբերում է ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիներին, այնպես էլ ողջ հայությանը, քանի որ այստեղ վճռվելու է հայոց պետականության հարցը:

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող մի խումբ քաղաքացիներս, մեկնել ենք Ոսկեպար՝ գյուղի բնակիչների կողքին կանգնելու, միասին պայքարը դարձնելու համազգային և իր հաղթական ավարտին հասցնելու նպատակով:

Վերոնշյալ նպատակներից ելնելով, ինչպես նաև միասնական ճակատ ձևավորելու և բոլոր աշխատանքները (այդ թվում միասնական տեղեկատվական կենտրոն) համակարգելու նպատակներով գյուղի բնակիչների հետ համատեղ ձևավորել ենք «Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբը»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930