Հավաստի լուրեր

Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում | «Սամվել Վարդանյանի դшժшն խnշտшնգnւմը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե | Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ․ Ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թшղnւմ ենք գնացել, հшնգուցյալի տուն Նիկոլն էր գնացել. nuկեպшրցիներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպարցին զգոնությունը չի կորցնում երբեք, բայց տրամադրություններս փոխվել է. ոսկեպարցի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հարցեր էր տալու Սուրեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպшրի և Բերքшբերի եռանկյունիներն են առաջարկում փոխանակել. Մախսուդյան | ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը | 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ uեքunւшլ բնnւյթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել և uպшնել | Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Նազելի Բաղդասարյան | ՈՒՂԻՂ. Հրшտшպ եթեր Ոսկեպարից. ի՞նչ է ասել Փաշինյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն անվտանգության շքախմբով հեռանում է Տավուշից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը | Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռnւu խшղшղшպшhների վաղաժամկետ դուրսբերման մասին

Լրահոս

ՀՀ կառավարությունը կների Լեռնային Ղարաբաղից բռնի տեղшհшնվшծ անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը

ՀՀ կառավարությունը կների Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը։

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ նախորդիվ որոշումներով կառավարությունն այդ պարտավորությունների մի զգալի մասը վերցրեց իր վրա, սա այդ որոշման տրամաբանական շարունակությունն է, քանի որ ստացվում է, որ իրենք քաղաքացիների պարտավորությունները վերցրել են, բայց գրավները պահում են իրենց մոտ։

«Մենք քննարկեցինք ու որոշում կայացրեցինք, որ անտրամաբանական է, մանավանդ, այս իրադրության մեջ, երբ փորձում ենք ամեն ինչ անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանաված մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս լավ պայմաններում հայտնվեն»,- ասաց Փաշինյանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ այս որոշումը վերաբերում է ոսկու գրավադրմամբ մոտ 6000 վարկի։

Ըստ Հովհաննիսյանի՝ գրավադրված ոսկիների մի մասը մինչև ԼՂ-ից բռնի տեղահանումը, որոշ վարկառուներ ստացել են, հիմա 1800 քաղաքացու մասով  ոսկիները գտնվում են բանկերում, որի գրավի իրավունքը պատկանում է կառավարությանը, հիմա այս 1800 վարկառուի ոսկիները վերադարձնում ենք իրենց։

Այս պահին կվերադարձվեն մինչև 5 միլիոն մնացորդային վարկերը, 5 միլիոնից ավելի 5 վարկ կա, որը հավելյալ ուսումնասիրման կարիք ունի։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մինչև որոշման ստորագրումը, պետք է ևս մեկ անգամ անդրադանալ այս թեմային և պետք է հստակ պատասխաններ ունենան։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ ասաց, որ վարկերի զգալի մասը Արցախի բանկերը կամ ֆինանսական կազմակերպությունները հետ են տվել։

«Մենք խոսում ենք մնացորդային մասի մասին, մի մասը տեղափոխվել է Հայաստան, բայց զգալի մասը տվել են Արցախում»,- նշեց ԿԲ նախագահը։

Վարկառուները գրավը հետ ստանալու համար պետք է դիմում ներկայացնեն ՀՀ ֆինանսների նախարարություն, որը կարող են անել թե՛ առցանց, թե՛ այցելելով նախարարություն։ Դրա հիման վրա Ֆիննախը պարտքի ներման համաձայնագիր կկազմի ու կտրամադրի քաղաքացիներին, կներկայացնի օրն ու ժամը, թե երբ ու որտեղից կարող են հետ ստանալ գրավները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև