Մարտուն Գրիգորյանի հայրը և կրտսեր որդին ձերբակալված են | Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը. Տոկաև | Գյումրեցիների որոշման վրա այս ամենը չի ազդելու, գնալու են ու ընտրեն ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին. Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրու դեպքերի մասին | ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ | Ակնհայտ է, որ հերթական անգամ իշխանություններն իրավական գործընթացներն օգտագործում են բացառապես քաղաքական նպատակներով՝ յոթ տարի «պայքարելով» նախկինների և նախկին բարքերի դեմ. Մեսրոպ Առաքելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց արագիլը. Սաղաթելյանը հեգնում է | Գագաուզիայի ղեկավարը դիմել է Պուտինին՝ խնդրելով օգնել իր ազատ արձակմանը | Ժողովո՛ւրդ ջան, ուսանողին ինչն է խանգարում նստել հեծանիվ ու գնալ տուն. Փաշինյան | Գլխավոր դատախազն ԱԺ-ին է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը | ՄԻՊ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրու ավագանու անդամին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե | Երևան-Բաքու կարգավորումը լայն հեռանկարներ կբացի Հրվ. Կովկասի աշխարհառազմավարական զարգացմամբ հետաքրքրված այլ երկրների համար. Ղազախստանի ԱԳ նախարար | Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում. փաստաբան | Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան | Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ | Վաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)

Լրահոս

ՀՀ-ն թեքվում է դեպի Արևմուտք, ժամանակն է, որ Եվրոպան ոտքի կանգնի․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

«Le Monde»-ում հրապարակված  հոդվածում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը գրել է, որ մինչ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հարցի վրա, աշխարհաքաղաքական մեկ այլ մեծ տեղաշարժ է տեղի ունենում Եվրոպայում, այս անգամ՝ Հարավային Կովկասում: Չնայած Ռուսաստանից իր պատմական, տնտեսական, էներգետիկ և ռազմական կախվածությանը և նրա հողում հազարավոր ռուս զինվորների ֆիզիկական ներկայությանը, Հայաստանի կառավարությունը համարձակ ջանքեր է գործադրել Հայաստանի ժողովրդավարությունը ամրապնդելու և ժողովրդավարական Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար: Այս մասին

Ըստ նրա՝ սա պահանջում է, որ ԵՄ-ն որդեգրի Հայաստանում ժողովրդավարության համար ավելի հավակնոտ ռազմավարություն, և դա պետք է սկսել այն թյուր կարծիքից, որ ԵՄ-ն պետք է չեզոք դեր ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում:

Եվրոպան պետք է միջնորդի դեր խաղա բանակցություններում՝ կայուն խաղաղության հասնելու համար, սակայն նրա մոտեցումը պետք է արտացոլի այն իրողությունը, որ Հայաստանը ընտրել է եվրոպական ժողովրդավարական երկրների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը գտնվում է ագրեսիվ ինքնավարության ճամբարում:

Եվրոպական հստակության և ամբիցիաների բացակայությունը կարող է սպառնալ Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը:

Նա նաև հավելել է, ոթր ԵՄ-ի նոր մոտեցումը պետք է սկսվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ գագաթնաժողովում, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև