Հայաստան և Վրաստան. երկու հարևանների պատմության մասին | Դատական համակարգի ճգնաժամը սկսեց այն ժամանակ, երբ կոչ արվեց շրջափակել դատարանները. Թովմասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ամբողջ գործն «ափաշքյարա» է, բոլորի աչքի առաջ, այս գործը կապ չունի քննարկվող մեղադրանքի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ եղավ ձեր, ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսումը, որ մարդկանց էիք կալանքի տանում. Քոչարյանը՝ Փաշինյանին | Պայթեցում չի իրականացվել, շենքը քանդել են ճոպանների միջոցով․ Քաղաքապետարանի պարզաբանումը | Մենք ասում ենք` եկեք ստորագրենք համաձայնեցված կետերով պայմանագիրը ու շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը, Ադրբեջանն ասում է` չէ. Նիկոլ Փաշինյան | Սյունիքում բեռանատար է շրջվել, տուժածներ կան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է Փաշինյանի տիկտոկերը Աժ լրագրողների օթյակում . միջադեպ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակցու՞մ եք, որ Արցախ վերադառնանք. արցախցի լրագրողը` Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի սրճարանում | Արմեն Աշոտյանին ՔԿՀ-ի մեքենայով կտեղափոխեն տուն. փաստաբան | Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին | Կյանքից հեռացել է Ֆելիքս Բախչինյանը | Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության հետ. մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է. Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին | Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է

Լրահոս

Տnւգшնքի 50 տոկոսը և մնացորդ գումարի կատարողական ծախսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված․ մանրամասներ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից NewDay.am-ին հայտնում են․

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով՝ մինչև 2024 թվականի ապրիլի 5-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման ներկայացված, դեռևս չկատարված և վերոնշյալ օրենքում նշված վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքի 50 տոկոսը և դրան համապատասխան կատարողական ծախսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։

Վճարումները քաղաքացիները կարող են կատարել ՀԿԱԾ cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» հարթակների, վճարահաշվարկային տերմինալների, բանկերի միջոցով, իսկ լրացուցիչ հարցեր առաջանալու կամ տեղում վճարում կատարելու համար կարող են այցելել Ծառայության քաղաքացիների սպասարկման գրասենյակ։

Հարկադիր կատարման փուլում վճարման համակարգերում արդեն արտացոլված է լինելու յուրաքանչյուր կատարողական վարույթով տուգանքի 50 տոկոսի և մնացորդ գումարի համար հաշվարկված կատարողական ծախսի գումարը, բացառությամբ այն վարչական իրավախախտումների, որոնց վրա վերոնշյալ օրենքի կարգավորումները չեն տարածվում։

Տուգանքի 50 տոկոսը տոկոսը վճարելու դեպքում կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի համար «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ մինչև 10000 դրամը՝ մնացորդ գումարի 50 տոկոսի չափով , 10000-100000 դրամի դեպքում՝ 5000 դրամ, իսկ 100000 դրամից բարձրը՝ մնացորդ գումարի 5 տոկոսը։

Նախատեսված արտոնությունից օգտվելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ։ Կարգավորումները կգործեն վաղվանից՝ ապրիլի 5-ից։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30