Հավաստի լուրեր

Փաշինյանը հավաքել է ՔՊ-ականներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաչատուր Սուքիասյանն իդիոտ չէ և շատ լավ հասկանում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է | Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր шզшտшզրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա | Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան | Բացահայտվել է «Հերnին», «Մեթшմֆետшմին» և «Մшրիխnւшնш» տեսակի թմրшմիջnցների մաքսանենգության դեպք (լուսանկար) | «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան (լուսանկարներ) | Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռшզմшկшն օգնություն ցուցաբերել Հայաստանին | Այս պահին արդեն Սամվել Վարդանյանի ազատության համար 5 մլն դրամ է փոխանցվել | Վազգեն Մանուկյանը բաց նամակ է գրել Կոնստանտին Զատուլինին | 13-ամյա աղջկա նկատմամբ uեքunւшլ բնnւյթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են. նոր մանրամասներ | Դավիթ Տոնոյանի խшփшնմшն միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դшտшրшնը մերժեց | Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի | «Թաեքվոնդոյի» մարզիչը հшյհnյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթшրկել․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այ «oձ խnւզnղ Անդոն», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Հովհաննես Շահինյան

Լրահոս

ՔԿ-ում կազմակերպվել է քննարկում (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում:

Կոմիտեի գլխավոր քարտուղար Կ. Մարգարյանը ներկայացրել է քննարկվող փաստաթղթերի նախագծերը` ընդգծելով, որ հաջորդ տարվա տարեկան ֆինանսավորման հայտում ընդգրկված է մեկ հիմնական` «ՀՀ քննչական ծառայություններ»  ծրագիրը, որի մեջ ներառված են յոթ առանձին միջոցառումներ` «Քրեական գործերով վարույթի իրականացում», «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում», «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ», «Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում», «ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում», ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցների բարելավում, ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում:

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ 2025 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրի և վերջինիս բաղկացուցիչ մաս հանդիսացող հիշյալ միջոցառումների իրագործման նպատակով առաջարկվող ծախսային հատվածը նախնական տարբերակով կազմում է շուրջ 20.6 մլրդ դրամ, որը 3.1 մլրդ դրամով աճել է 2024 թվականի համար հատկացված 17.5 մլրդ դրամի համեմատ։ Աճը պայմանավորված է ընթացիկ տարվա հունվարից Կոմիտեի կազմում նոր ձևավորված Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության հաստիքների ավելացմամբ և համակարգի շենքային պայմանների բարելավմանն ուղղված հրատապ ծրագրի ավելացմամբ:

Հանրային քննարկման օրակարգային հարցերի շրջանակներում Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ                                    Կ. Սահակյանն անդրադարձ է կատարել կառույցի 2025 թվականի տարեկան բյուջետային հայտի և 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման համար հիմք հանդիսացող ոչ ֆինանսական մի շարք ցուցանիշների։ Մասնավորապես, նա ներկայացրել է քրեական վարույթներին, կառույցի կողմից մշակվելիք իրավական ակտերին, քննիչների միջին ծանրաբեռնվածությանը վերաբերող որոշ ընդհանրական վիճակագրական տվյալներ, ինչպես նաև մանրամասնել նախաքննական մարմնի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մի շարք ծրագրային առաջնահերթություններ:

Կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից նախանշվել են նաև հիշյալ միջոցառումների ներքո իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները և վերջիններիս մասով կանխատեսվող արդյունքային ցուցանիշները:

Հանդիպմանը մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Կոմիտեի ներկայացուցիչների միջև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ ֆինանսա-բյուջետային գործառույթների արդյունավետության բարձրացման և տվյալ ասպարեզում շարունակաբար նոր ու արդիական գործիքակազմեր կիրառելու վերաբերյալ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև