Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

«Աշոտյանին կшլшնшվnրելը քաղաքական հաշվեհարդարի ցցnւն օրինակ է»․ ընդդիմադիր պատգամավորները երաշխավորություն են ներկայացնելու դատարան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով Արմեն Աշոտյանի առաջիկա նիստին Հակակոռուպցիոն դատարանին ենք ներկայացնելու երաշխավորություն, որով կստանձնենք պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։
Աշոտյանի շուրջ տասն ամիս ձգվող կալանքը քաղաքական հաշվեհարդարի ցցուն օրինակ է։ Արմեն Աշոտյանի արդարացի ու թափանցիկ դատաքննության կոչով հանդես է եկել նաև Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունը՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով ազատ արձակել վերջինիս։
Մենք ներկայացրել ենք երաշխավորություն, քանի որ գտնում ենք, որ կալանքը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդարի, պատժելու գործիք։ Ուստի բնական էր նաև երկու խմբակցությունների պատգամավորների արձագանքը, երբ ընդամենը երկու ամիս առաջ ցուցադրաբար կալանավորվեցին «Սիներջի» ընկերության կին աշխատակցուհիները և ԱԺ քպ-ական 65 պատգամավոր ընտրողաբար անձնական երաշխավորություն ներկայացրեց վերջիններիս համար։ Իհարկե, իրավիճակն այլ կլիներ, եթե բոլորը անհանդուրժող լինեին հարյուրավոր անհիմն կալանքների դեպքում, ոչ միայն յուրայինների։
Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Մալյանի, Վազեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքին չի կարող և չպետք է անտարբեր մնա մեր երկրում իրական ժողովրդավարության ձգտող որևէ քաղաքացի։
Աժ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների երաշխավորության բավարարումը, Աշոտյանի և մյուս քաղաքական բանտարկյալների կալանքից ազատ արձակումը կմեղմի ներքին չարությունը և լարվածությունը:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031