Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից, այս մասին
Նա ասաց, որ այդ հատվածներում սահմանազատումը չի երաշխավորելու անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորելու է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում:
Ըստ նրա՝ սա պետք է չեզոքացնեն։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա չի երաշխավորելու նաև, որ Հայաստանի տարածքի վրա հարձակում չի լինելու:
«Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ու սա պետք է չեզոքացնենք»,- ասաց նա:
Նա նաև հավելեց, որ Տավուշում սահմանազատումը չի երաշխավորելու, որ Ադրբեջանը կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները:
Փաշինյանի խոսքով՝ բայց նշված հատվածում սահմանազատումն իրականացնելուց հրաժարումը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքը, ու սա պետք է չեզոքացնեն։

















































