Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Տելեգրամ»-ով դպրոցներին վերաբերող կեղծ հայտարարություններին ասաց, որ ծնողները խուճապի որևէ առիթ չունեն։
Ըստ Անդրեասյանի՝ դպրոցներում ուսումնական պրոցեսը կազմակերպվում է բնականոն, տելեգրամյան ալիքներում կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, ամբողջ իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուշադրության ներքո, այս պահին անհանգստանալու կարիք չի տեսնում։
Անդրեասյանի խոսքով՝ դպրոցներից տարհանման որևէ կարիք չկա։
Նա նաև հավելել է, որ դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ինքը կարծում է՝ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին, ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին։
Նշենք՝ «Տելեգրամ» ալիքներով տարածվել է տեղեկատվություն, թե, իբր, Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։


















































