Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Լшրվшծ իրшվիճшկ՝ Երևանի ավագանու նիստում

Երևանի ավագանու այսօրվա նիստում կրքերը բորբոքվեցին։ Նախ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Սամվել Մելիքյանը միացրեց ձայնագրություն, որտեղ ասվում էր, թե նույնիսկ 7,000 տարվա ծառը չի կարող համարվել հին և հատվել․

Ձայնագրության մեջ ասվում էր, որ թեղիների կյանքը 50 տարի է, հին ծառերը լինում են 7,000 տարվա։

Ըստ Սամվել Մելիքյանի՝ խոսքերի հեղինակը ՔՊ-ական Արթուր Մանուկյանն է։

Այս ելույթին ի պատասխան ՔՊ-ական ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը ևս ձայնագրություն միացրեց, որտեղ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը հայտարարում է, թե քաղաքի թեղիները պետք է հատվեն։

Ըստ Նուարդ Վարդանյանի՝ Քրիստինա Վարդանյանը դա հայտարարել է 2020 թվականին, իսկ հիմա լրիվ այլ բան է ասում, հիմա խոսում է ծառերի հատման դեմ։

Քրիստինա Վարդանյանը տեղից արձագանքեց, թե խոսքը Մաշտոցի պուրակի մասին էր։ Քրիստինա Վարդանյանը ընդհատում էր Նուարդ Վարդանյանին։ Իրավիճակին արձագանքեց քաղաքապետ Ավինյանը․

«Մի՛ ընդհատեք տիկին Վարդանյան, Դուք ձայնից զրկվում եք, դուք խախտում եք կանոնակարգը։ Դուք ձեր իրավունքն ունեք, դուք խոսել եք 2020 թվականին, հիմա էլ եք խոսել հնարավոր 180 աստիճան հակասելով ձեզ։ Մարդիկ ուզում են ցույց տալ, թե ինչ եք խոսել, ինչքան եք հակասում ձեզ և դա այնքան ցավոտ է, որ չեք կարող չընդհատել, լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020 թվականին և հիմա։ Հերիք է մանիպուլացնեք ու սուտ խոսեք»։

Վարդանյանը պատասխանեց․

«Դուք եք մանիպուլյացիայի արքայազնը»։

Նուարդ Վարդանյանը, շարունակելով ելույթն, ասաց, որ երբ մարդը սխալ է անում ու դիմացինը փորձում է այդ սխալը նրան ասել, մարդու մոտ առաջացած առաջին ռեակցիան դա ագրեսիան է։

Նա կրկին միացրեց Վարդանյանի՝ 2020 թվականի ելույթը, որտեղ վերջինս ասում էր՝ թեղիները պետք է հեռացվեն, թեղիները սպառել են իրենց կյանքի տևողությունները։

Վարդանյանը էլ նշեց, թե Թամանյանի արձանի մոտ հացենիներ են, ոչ թե թեղիներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031