Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում

«Միասնություն» համազգային շարժման հայտարարությունը.

«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով քաղաքացի Սամվել Վարդանյանի ձերբակալությունը պետք է արձանագրենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանությունը թիրախավորում է ոչ թե քաղաքական ընդդիմության կամ նրա հետ ասոցացված սեգմենտի ներկայացուցչի, այլ պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել`  իշխանական ներկայացուցչի հետ պատահական հանդիպման ընթացքում, ընդ որում՝ զերծ մնալով հայհոյանքից:

Սամվել Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածներով:

Այս մեղադրանքը ոչ միայն համարժեք չէ քաղաքացի Վարդանյանի արարքին, այլեւ ակնհայտ փորձ է` քաղաքացուն քաղաքական դրդապատճառներով թիրախավորելու համար։ Ընդ որում, էական է այն, որ իշխանության ռեպրեսիվ քաղաքականությունը զուգորդվել է ցուցադրական ցինիզմի ակնհայտ դրսևորմամբ. դիմակավորված անձինք ՁՊՎ տանելու ճանապարհին փաստաբանի հաղորդմամբ առեւանգել են ոստիկանական մեքենայից, ծեծի են ենթարկել այդ պահին ձեռնաշղթանելով անպաշտպան քաղաքացուն` Սամվել Վարդանյանին:

Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է:

Իշխանությունը բացահայտորեն ահաբեկում է քաղաքացիներին՝ հասարակության շրջանում արմատավորելով վախ ու խուճապ:

Սա ոչ թե հետընթաց է ժողովրդավարությունից, այլ ամբողջական հրաժարում՝  2018-ի հեղափոխության հռչակած արժեքներից:  Իշխանության նման ցինիկ ու դեսպոտ գործելաոճը  ոչ միայն չի ահաբեկելու ժողովրդին, այլ խորացնելու է իշխանություն- ժողովուրդ՝ առանց այդ էլ առկա անջրպետը՝ նպաստելով հանրային տրամադրությունների արմատականացմանը։

Ուստի, «Միասնություն» համազգային շարժումը կոչ է անում միջազգային կառույցներին, ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցներին, այդ թվում ՝Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավապաշտպան կառույցներին, վերանայել Հայաստանի իշխանության ժողովրդավարական բնույթի մասին այս տարիների արձանագրումները: Իրավիճակին ոչ համարժեք նման գնահատականը միայն խրախուսում է Հայաստանում ավտորիտարիզմի ամրապնդումը և ռեպրեսիաների շարունակականությունը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031