Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։
Դատարանում ցուցմունք տվեց Միրզոյանի անվտանգության աշխատողը։ Նա հայտնեց, որ այդ օրն իրենց մոտ շատ սթրեսային վիճակ էր։
«Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք։ Մենք թույլ չէինք տալիս, մենք համոզված էինք, որ պարոն Միրզոյանը ողջ է։ Բաներ կար, որ մենք էինք ասում՝ ինքը ողջ չէ, թողեք ուղղակի տանենք հիվանդանոց, համոզում էինք, մեկը համոզվում էր, մեկը չէր համոզվում»,- ասաց նա։
Միրզոյանի անվտանգության աշխատողը հավելեց, որ կոչերը սպանության վերաբերյալ էին։
Ըստ նրա՝ ակցիայի մասնակիցներից ոչ ոք իր մոտ չի տպավորվել, քանի որ մութ է եղել շատ, բոլորը դիմակներով, «կապիշոններով» են եղել։
«Որ մեկին տեսնենք, կճանաչենք՝ ոչ»,- հայտնեց նա։


















































