Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար

իչ առաջ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ի թիվս այլ հարցերի պատասխանել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից: Կառավարությունից նշել են, թե Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում․ «Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաեւ այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»:

24News-ը կապ է հաստատել Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շիրինյանի հետ, նրանից հետաքրքվել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ասե՞լ է, որ զորքերը պետք է հետ քաշվեն ու սահմանապահներ տեղակայվեն։

«Դե, էն անգամ, որ վարչապետը եկել էր, նա էլ էդպես ասաց, բայց էս ժողովրդի կամքը, ցանկությունը առանց հարցնելու քարտե՞զ են հրապարակել։ Ժողովուրդը կանգնած է էստեղ ու դեմ է, հավաքված են»,- ասել է Կիրանցի ղեկավարը։

Վերոշարադրյալ մտքի հետ կապված, թե Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը» բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում, բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը», Շիրինյանը նշել է․

«Դե, դա պլանի մեջ եղել է՝ տուրիզմի զարգացման համար»։

Այլընտրանքային ճանապարհի մասին խոսելիս Շիրինյանը նշել է նաև, որ խնդիր կա․ «Դե, հիմա խնդիրն էն է, որ գալիս է, մտնում մեր գյուղի մեջ։ Ո՞նց խնդիր չկա։ Ճանապարհը անտառով էլ կարամ գնամ, ամեն տեղով էլ կարամ գնամ, խնդիրը Ադրբեջանի՝ իմ գյուղը մտնելն է, որի համար արյունով պայքարել ենք ու հիմա էսպես խաղաղ տա՞նք»։

Կիրանցի ղեկավարը հավելել է, որ այլընտրանքային ճանապարհի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է, թե կարող ենք կամուրջը շրջանցել՝ լեգիտիմ սահման ունենալ, որին ժողովուրդը չի համաձայնել։

Վերջում էլ համայնքապետը նշել է․ «Ես իմ ժողովրդի հետ եմ, իրենք ինչ անեն՝ ես իրենց կողքը կանգնած եմ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031