Երեկ հրապարակված քարտեզների հիման վրա մասնագետներն այսօր առավոտյան սկսել են գյուղում չափագրումները։ MediaHub-ի լրագրողի հետ զրույցում հայտնել է Կիրանցի մոտ՝ ճանապարհին հավաքված բնակիչներից մեկը։
Ըստ նրա՝ չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իր արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանի տունը, իր տունը։ Այս ամենը պետք է քանդվի, որ ճանապարհն անցնի։
«Թույլ չենք տալու ոչ մի բան», — նշել է ակցիայի մասնակիցը։