Լոռու մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած։
«Մենք շատ լուրջ անկյունաքար ենք դրել ՀՀ-ի ինքիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահվման հաջող փուլ մտնելու և զարգացնելու համար։
Եթե մենք մեկ-երկու տարի ճիշտ կառավարենք, կկարողանանք ապահովել ՀՀ միջնաժամկետ և երկարաժամկետ գոյությունը»,- հայտնել է Փաշինյանը։
Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Փաշինյանը նշեց, որ այն առարկայանալու, միս ու արյուն ստանալու շանս է ստանում, սակայն հեշտ չի լինելու:
Նա նաև հավելել է, որ սահմանազատման գործընթացում անխուսափելիորեն հարցեր ծագելու են, և դրանք լուծելու քաղաքական կամք պետք է լինի: