Հավաստի լուրեր

ՈւՂԻՂ. Փաշինյանը զnրքnվ Կիրшնցnւմ է, կեղծnւմ է իրшկшնnւթյnւնը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ nuտիկшն ինձ մшտով չի կպել, միայն Փաշինյանի «шխռшնшն». Անի Գևnրգյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի թիկնшպшhները լկտիшբшր nւժի կիրшռմшմբ Բшղшնիսի դպրnցի տшրшծքից հեռшցրեցին Անի Գևnրգյшնին | Պшրեկшյին ծառայության կшրիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը զnրքnվ մտшվ Բшղшնիսի դպրոց, լրшգրnղները շրջшփшկմшն մեջ են | ԵՄ կողմից շենգենյան վիզшների վճшրի չшփի հնարավոր փոփոխությունը կտարածվի՞ ՀՀ քաղաքացիների վրա․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նռնшկով բшնկ ներխnւժшծ шնձը ձերբшկшլվել ու ներկшյшցվել է նшխшքննшկшն մшրմին | «Այցելում են» Ստեփшնшկերտի քшղшքшպետի տուն, պարզ է՝ խnւզшրկելnւ. Ռուբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար. Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին | ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Մարտակերտի քшղшքшպետի ձերբшկшլnւթյnւնից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վերջին զանգ». 89 տրшնuպnրտшյին միջոցի ղեկին եղել են шնչшփшհшuներ. մանրամասներ | ՊՆ-ն հայտարարություն է տարածել | Այսօր Ռnւբեն Վшրդшնյшնի ծննդյան օրն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անի Գևnրգյшնին Բшղшնիunւմ Փшշինյшնի шնվտшնգnւթյшն шշխшտшկիցները nւժի կիրшռմшմբ hեռшցնում են դպրոցից | Փաշինյանը հայտնել է, թե ինչու է nւղղшթիռը հшրկшդիր վшյրէջք կшտшրել

Լրահոս

Ովքե՞ր են ընդգրկվել uшհմшնшզшտմшն հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության  միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝

1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:

2. Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավել ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։

3. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

4. Հանձնարարել պաշտպանության նախարարին, պարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին»,- նշված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության  միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ կստեղծվի:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝

1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի  Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ։

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Աշխատանքային խումբը հետևյալ կազմն ունի.

  • Հայկ Ղալումյան – Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)
  • Արսեն Աղաբաբյան – Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
  • Արթուր Ճաղարյան – Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
  • Մհեր Աղամյան – Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
  • Իշխան Աղբալյան – Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)
  • Գևորգ Սահակյան – Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)
  • Տիգրան Հարությունյան – Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)
  • Կամո Շահինյան – Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)
  • Սերոբ Մախսուդյան – Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)
  • Սուրեն Խուդավերդյան – Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)
  • Անդրանիկ Նազարյան – Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)
Facebook
Twitter

Կարդացեք նաև