Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ․ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի է ունեցել աշխատաժողով․ ի՞նչ է քննարկվել

ՆԳՆ-ից NewDay.am-ին հայտնում են․

Ապրիլի 18-ին ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում» թեմայով կլոր սեղան-աշխատաժողով։ Այն նվիրված էր արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության, աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում նրանց առավելագույն մասնակցության հարցերին։
Մասնակցում էին մասնագետներ կրթական հաստատություններից, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամից, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից, «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունից, ՆԳՆ Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներից, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Զեկույցներով հանդես են եկել ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը, Գերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Երմակովան, ակադեմիայի դասախոսներ Անահիտ Մատինյանը, Դիանա Սարգսյանը և Անի Գևորգյանը։
Բանախոսներն անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկման և արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու հմտությունների զարգացման, հոգեբանական օգնության տրամադրման, հոգեբանական վերականգնման, համայնքային մակարդակում տարբեր վտանգների դեպքում նրանց հարմարվողականության հարցերին:
Արմինե Հայրապետյանը վերհիշելով դպրոցական ճանաչողական ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխայի հետ փորձը՝ նշել է, որ այն փոխել է ներառականության մասին իր պատկերացումները։ Նրա խոսքով՝ հասարակության մեջ անհրաժեշտ է ձևավորել համարժեք դաստիարակություն, և այդ առումով համակողմանի քննարկումները հնարավորություն են տալիս վեր հանելու հաշմանդամություն ունեցող անձանց խոցելիությունը նվազեցելու գործնական առաջարկներ։
Նատալյա Երմակովան ներկայացրել է վերականգնումը դժվարացնող տարբեր երևույթներ: Նրա խոսքով՝ դժվար է արտակարգ իրավիճակում կաթված տարած մարդու հետ աշխատանքը, բայց՝ ոչ անհնարին, եթե նա կարողացել է գտնել դրական էներգիա՝ կենսագործունեությունը շարունակելու համար։
Անահիտ Մատինյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անհատի պաշտպանության նախադրյալները՝ ինքնավստահության ձևավորում, ծնողական ներուժի օգտագործում, սոցիալական հարաբերությունների բարելավում:
Գործընթացի արդյունավետության համար նա առաջարկել է սահմանել առաջնահերթություններ՝ ռիսկերի նվազեցումը դարձնել օրակարգային հարց, բարելավել իրազեկումը, ուժեղացնել արձագանքման պատրաստությունը և այլն։
Դիանա Սարգսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող տերմինաբանության և ռազմավարության փոփոխությունները, անդրադարձել կարիքների գնահատման և կենսագործունության պայմանների ապահովման հարցերին։
Աշխատաժողովի ավարտին Արմինե Հայրապետյանը հորդորել է ակտիվ համագործակցել ակադեմիայի հետ, ինչը կամրապնդի համայնքների հետ կապը և կապահովի տեղեկատվության փոխանակումը։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը վերելակների, թեքահարթակների ու մարզերում հասարակական տրանսպորտի հարմարեցման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ համագործակցության առաջարկ է արել ակադեմիային։
Աշխատաժողովում քննարկվել են նաև արտակարգ իրավիճակներում լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց աջակցության, հաղորդակցության և հույզերի կարգավորմանն ուղղված հարցեր։
Կլոր սեղան-քննարկումները լինելու են շարունակական։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031